Մարկոս Պիզելլի. Դեբյուտը «Կուբանի» կազմում հոյակապ ստացվեց, այդ մասին կարելի էր միայն երազել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում «Կուբանի» կազմում դեբյուտային գոլից հետո Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ասել է, որ իր դեբյուտը հոյակապ է ստացվել. «Այդ մասին կարելի էր միայն երազել: Թիմը հաղթեց, իսկ ես գոլ իրացրեցի»: «Կուբանը» 1:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուբինի» հանդեպ և 54 միավորով 8-րդ տեղում է: Պիզելլին ասել է, որ իրենք հանգամանորեն պատրաստվել էին այդ հանդիպմանը: «Ամբողջ շաբաթվա ընթացքում վերլուծում էինք մրցակցի խաղը, ուսումնասիրում նրա ուժեղ և թույլ կողմերը: Իսկ ինքնին խաղի ժամանակ լիովին տրվել էինք խաղին: Նախապատրաստությունն ու ինքնանվիրումը մեր հաջողության գլխավոր գործոններն էին»,- ասել է ֆուտբոլիստը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նա խոստովանել է նաև, որ այդ հանդիպմանը երկրպագուներն ուղղակի հոյակապ էին. «Ես դա ամենայն անկեղծությամբ եմ ասում: Ես երջանիկ եմ խաղալ նման աջակցությամբ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |