Ամենաշատ «Հայակ»-ը ստացավ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը![]() PanARMENIAN.Net - Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը մարտի 18-ին` Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությանը, հաղթեց երեք անվանակարգերում: Յուրի Հարությունյանը հաղթեց «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում, ֆիլմի գլխավոր դարասանուհուն մարմնավորած Աննա Էլբակյանը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Ժյուրին գնահատեց նաև Ֆիլմի սցենարը և «Հայակ»-ի արժանացրեց նաև Առնոլդ Աղաբաբովին և Զորայր Խալափյանին: Ֆիլմի օպերատորը` Լևոն Աթոյանցը, «Հայակ»-ի արժանացավ հայկական կինոյում ունեցած ավանդի համար: «Հայակ» մրցանակաբաշխությունն ամփոփում էր վերջին 20 տարիների հայկական կինոարվեստի արդյունքները: Փետրվար ամսին ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել էր 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը (3-ական ֆիլմ յուրաքանչյուր անվանակարգում): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ: Լավագույն ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն: «Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել Հարություն Խաչատրյանը «Սահման» ֆիլմի համար: Հատուկ մրցանակներ տրվեցին նաև մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |