Արցախը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված

Արցախը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ծաղկաշենի հանքավայրի շահագործմանն առնչվող հարցերին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ են ներկայացրել վարչապետ Արա Հարությունյանը և «Բեյզ Մեթըլս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը մեծ ակնկալիքներ ունի Ծաղկաշենի հանքավայրի շահագործման հետ կապված` այն դիտարկելով որպես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խթաններից մեկը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է ընթանան միջազգային չափանիշներին համապատասխան, և այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության մի խումբ անդամներ,պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---