ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Պարսից ծոցում

ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Պարսից ծոցում

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը մոտ ժամանակներս զգալիորեն կուժեղացնեն ռազմական ներկայությունը Պարսից ծոցում, գրում է The Los Angeles Times-ը: Ինչպես հայտնել է ադմիրալ Ջոնաթան Գրիներտը, ծոցում տեղակայված Հինգերորդ նավատորմը կուժեղացվի չորս ականազերծիչ նավերով, CH-53 Sea Stallion ուղղաթիռներով, որոնք ընդունակ են ականներ հայտնաբերել, ինչպես նաև ջրի տակ ականները վնասազերծելու ընդունակ ռոբոտներով:

Բացի այդ, Պարսից ծոց կուղղվեն արագընթաց պարեկային նավեր` զինված Mark 38 ծանր գնդացիրներով: Ադմիրալի խոսքով` այդ նավերն ընդունակ են արդյունավետ կերպով արձագանքել հակառակորդի փոքրաչափ արագընթաց նավերի հարձակումներին: Նույնպիսի գնդացիրներ կարող են տեղադրվել նաև խոշոր նավերի, մասնավորապես` ավիակիրների վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---