Լիոնել Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է![]() 20 մարտի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջին տեղում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային ցուցակում, հայտնում է France Football-ը: Արգենտինացու տարեկան վաստակը հասնում է 33 մլն եվրոյի: 10,5 մլն եվրոն «Բարսելոնայի» հետ պայմանագրով սահմանված հաստիքն է, ևս 1,5 մլն բոնուսային վճարումներն են, իսկ մնացած 21 միլիոնը բաժին է ընկնում տարբեր առևտրային համաձայնագրերին: Վարկանիշի երկրորդ տեղում է «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, որը վաստակում է տարեկան 31,5 մլն եվրո: Ըստ հետազոտության տվյալների, անգլիացին շուրջ 26 մլն եվրո է ստանում տարբեր գովազդային պայմանագրերով: Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նրա տարեկան վաստակը կազմում է 29,2 մլն եվրո, ընդ որում 15,5 մլն բաժին է ընկնում ֆուտբոլային դաշտից դուրս նրա ծավալած գործունեությանը, հայտնում է sports.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |