Ռիկարդո Տեյշեյրան լքել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմը

Ռիկարդո Տեյշեյրան լքել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմը

PanARMENIAN.Net - Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշեյրան լքել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմը:

Նա իր պաշտոնից հրաժարական է տվել մարտի 19-ին: Տեյշեյրան ՖԻՖԱ-ի գործկոմում էր 1994 թվականից և իր հրաժարականի դիմումը հիմնավորել է անձնական պատճառներով:

Նշենք, որ հրաժարականի դիմումը Տեյշեյրան ներկայացրել է ուղիղ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ լքել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը, հաղորդում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---