BDO առաջատար միջազգային աուդիտորական բրենդը մուտք է գործել Հայաստան![]() 20 մարտի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային առաջատարների հնգյակում ընդգրկվածԲի-Դի-Օ (Binder Dijker Otte & Co - BDO) աուդիտորական ընկերությունը ձեռք է բերել հայկական «Ամերիա աուդիտ» ընկերությունը: Վերջինս, ձեռք բերելով հայկական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, հանդես է գալու որպես «Բի-Դի-Օ Արմենիա» նոր բրենդ: Այս մասին մարտի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիա» ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Կարծում ենք, որ սա շատ լավ և հետաքրքիր զարգացում է, որը վկայում է այն մասին, որ բազմաթիվ տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձեռք բերել համապատասխան փորձ և որակ, որոնք հետաքրքրել են մեր գործընկերներին»,-ընդգծել է նա: Այս առնչությամբ Տիգրան Ջրբաշյանը հավելել է, որ Բի-Դի-Օ-ի մուտքը Հայաստան նոր հնարավորություններ կստեղծի և կխթանի միջազգային բարձր ստանդարտների կիրառմամբ մրցակցությունը աուդիտորական շուկայում: «Մենք շատ ուրախ ենք, որ գտել ենք նորարար և գործնական գործընկեր, ի դեմս որի տեսնում ենք Հայաստանում գործարարության առաջնորդի»,-ընդգծել է Բի-Դի-Օ-ի միջազգային կապերի գծով գործընկեր Ալեքսանդր Վերենկովը: Ըստ նրա, առաջատար միջազգային աուդիտորական ընկերության ընտրությունը կանգնել է հենց «Ամերիա Աուդիտի» վրա, քանի որ «այն կարողանում լավ աուդիտանցկացնել և գնահատել ռիսկերը»: Միաժամանակ Ալեքսանդր Վերենկովը չի բարձրաձայնել գործարքի գումարը, ընդգծելով, որ «գումարը փոխշահավետ էր և բավարարում էր բոլոր կողմերին»: Անդրադառնալով «Բի-Դի-Օ Արմենիայի» ծրագրերին և աշխատանքներին, նրա տնօրեն Արթուր Անդրեասյանը հաղորդել է, որ արմատական փոփոխություններ չեն լինելու և ընկերությունը շարունակելու է աուդիտորական ծառայություններ և խորհրդատվություն մատուցել ֆինանսական, հարկային և այլ ոլորտներում: Ընդ որում, Արթուր Անդրեասյանը ընդգծել է Բի-Դի-Օ-ի հսկայական փորձը կառավարման տեղեկատվական համակարգերի կազմավորման ոլորտում: Դրանք, այսօրվա դրությամբ, բացակայում են հայկական շուկայում: Նա նաև հաղորդել է, որ Բի-Դի-Օ-ն ներկայացված է աշխարհի 135 երկրների 1100 գրասենյակներում և ունի մոտավորապես 45 հազար աշխատակից: 2011-ի արդյունքներով, միջազգային աուդիտորական կազմակերպությունն ապահովել է 5,6 մլրդ դոլարի եկամուտ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |