Ամերիկացիներին կպատմեն, թե ինչպես էին Օսմանյան Թուրքիայում «բռնագրավում» հայերի գույքը![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՐՓԱ հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում կազմակերպում է դասախոսություն, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության տարիներին թուրքական կառավարության կողմից հայերի անշարժ և շարժական գույքի բռնագրավման խնդրին: Հետաքրքիր է, որ ճակատագրի հեգնանքով, վայրագաբար սպանված ու բռնագաղթված հայերի գույքը թուրքական փաստաթղթերում ներկայացված է որպես «լքված»: Դասախոսության ժամանակ լսարանին կներկայացվեն 1914-1930թթ. երեք թուրք կառավարությունների որոշումներն ու կարգադրությունները: Այդ փաստաթղթերի օրինակով տեսանելի է դառնում հայերի գույքի ապօրինի բռնագրավման ու թալանի հաջորդաբար իրականացվող քաղաքականությունը: Հետազոտողները փաստաթղթերը թարգմանել են թուրքերենից անգլերեն, դրանք հասանելի դարձնելով լայն հանրության այն շրջանակներին, որոնք շահագրգռված են, որ թուրքական իշխանությունների ոճրագործությունները բացահայտվեն: 2011թ. դեկտեմբերի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ նշանակալից մի բանաձև ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2,000 քրիստոնեական եկեղեցիներ և այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |