Սենատորներ Մենենդեզն ու Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև են առաջադրել![]() PanARMENIAN.Net - Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը: «Մենք միանում ենք Միացյալ Նահանգների հայերին և երախտագիտություն հայտնում սենատորներ Մենենդեզին ու Քիրքին նրանց բազմամյա աշխատանքի համար` ուղղված Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու ուղղությամբ Թուրքիայի կողմից ճնշմանը դիմակայելուն: Թուրքիան իրավունք չունի որպես մարդկության դեմ իր կատարած հանցագործության ժխտման պատանդ պահել Ամերիկային»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) նախագահ Արամ Համբարյանը: Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |