Փհենյանը սպառնացել է, որ Սեուլի գագաթաժողովը կընկալի որպես «պատերազմի հայտարարում»

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան սպառնացել է, որ իր միջուկային ծրագրի քննարկումը մարտի 26-27-ին բացվող Սեուլի գագաթաժողովում կհամարի «Պատերազմի հայտարարում»: Այդ մասին հայտնում են Սեւոլի ԶԼՄ-ները՝ մեջբերելով հյուսիսկորեական գործակալության տեղեկությունները:

Փհենյանը պնդում է, որ հյուսիսկորեական միջուկային խնդիր ընդհանրապես «գոյություն չունի», որ միջազգային միջուկային համաժողովում այն քննարկելու առիթ ընդհանրապես չկա, գրում է «Ռենհապ» գործակալությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---