Մահացել է աշխարհահռչակ սցենարիստ Տոնինո Գուերան![]() 21 մարտի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 21-ին 92 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել իտալացի ականավոր գրող և սցենարիստ Տոնինո Գուերան: Գուերան աշխատել է այնպիսի հանրահայտ կինոռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆելինին, Անտոնիոնին, Տարկովսկին և այլոք: Սցենարիստի հուղարկավորության մանրամասների մասին ոչինչ առայժմ հայտնի չէ: Նրա աշխատանքները բազում անգամներ առաջադրվել են աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխություններում: «Ոսկե ծիրան» երրորդ կինոփառատոնի ընթացքում համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար նրան հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Բացի դրանից, նրա «Մեղրը» պոեմի հիման վրա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է ներկայացում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |