Վահան Հովհաննիսյանը չի բացառում համագործակցությունը «Ժառանգության» հետ ապագա խորհրդարանում![]() 21 մարտի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառել ընտրություններից հետո «Ժառանգության» խմբակցության հետ համագործակցությունը` նկատելով, որ բազմաթիվ հարցերի շուրջ ՀՅԴ համագործակցում է «Ժառանգության» ներկայիս խմբակցության հետ: «Բնկանաբար «Ժառանգության» խմբակցության ոչ բոլոր հարցադրումներն ու ռազմավարական որոշումներն էին մեզ համար ընդունելի, սակայն ընդդիմադիր ուժերի հետ միշտ էլ կարելի է համագործակցել: Հարցը միայն այն է, որ ապագայում մենք, հնարավոր է, ընդդիմություն չլինենք, այլ հաղթենք ընտրություններում և այս սցենարն առավել հավանական է: Այդ դեպքում` ում հետ ենք մենք համագործակցելու, կվորոշվի այլ հարթությունում»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Իր հերթին ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հավելել է, որ հաշվի առնելով «Ժառանգության» դաշինքը «Ազատ դեմոկրատների» հետ, պետք է հասկանալ, թե գալիք խորհրդարանում «Ժառանգությունն» ինչ հայացքներ է ունենալու: Նա հիշեցրել է, մասնավորապես, «Ազատ դեմոկրատների» կողմից հայ-թուրքական արձանագրություններին կողմ լինելը, մինչդեռ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը դեմ են հանդես գալիս դրանց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |