Ով է «քաղաքական դինոզավր» հարցին պատասխան կտան ընտրությունները, կարծում է Տիգրան Սարգսյանը![]() 21 մարտի 2012 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել ՀՀԿ ընտրական ցուցակ մտած այլ կուսակցությունների առաջնորդներին (Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան և այլք) չբնութագրել որպես «քաղաքական դինոզավրեր»: «Վերլուծաբանները, քննադատները, ընդդիմադիր ուժերը քաղաքական գործիչներին տարբեր գնահատականներ են տալիս: Բայց, ի վերջո, ընտրությունները հենց այն պահն են, երբ մենք պետք է հասկանանք, թե այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը, թե ոչ»,- լրագրողներին խորհրդարանում հայտնել է նա: Դրա հետ կապված նա հիշեցրել է ժամանակին Կարեն Դեմիրճյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ում շատերը համարում էին հնացած խորհրդային ֆունկցիոներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |