Գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, վստահեցնում է վարչապետը![]() 21 մարտի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձեռնարկատեր պատգամավորների մասնակցության թեմային: «Մենք հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, և այդ սկզբունքին օժանդակում մենք ենք մեր որոշումներով»,- հայտնել է նա լրագրողներին խորհրդարանում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ պատգամավորները, կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք չպետք է օգտագործեն իրենց դիրքը սեփական բիզնեսի համար: Այս կապակցությամբ նա առանձնապես կարևորել է ստեղծվող Էթիկայի կոմիտեն: Սարգսյանի խոսքով` արդեն որոշվել է 500 անուններից բաղկացած ցուցակը, ովքեր գտնվելու են ինչպես հասարակայնության, այնպես էլ Էթիկայի կոմիտեի վերահսկողության ներքո: Նա նշել է, որ այդ անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները պետք է իրենց ունեցվածքի մասին դեկլարացիաներ լրացնեն, որպեսզի կարելի լինի հետևել, թե ինչպես է այն փոխվել իշխանությունում նրանց աշխատանքի ընթացքում: «Հասկանալի է, որ այդ խնդիրը չի հաջողվի միանգամից լուծել, բայց երբ մարդիկ հասկանան, որ գործարարությամբ ավելի հարմար է զբաղվել առանց նախարարի կամ պատգամավորի պաշտոնի, ապա ձեռնպահ կմնան այդ գայթակղությունից»,- հավելել է վարչապետը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |