Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթ հարուցելու հարցում![]() 21 մարտի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ընդունել է որոշում` քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի մարտի 17-ի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին, հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը: Ընդդիմադիր օլիգարխ, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Խաչատուր Սուքիասյանը մտադիր էր 10-րդ մայրաքաղաքային միամանդատ համայնքում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում: Սուքիասյանին մերժել են նրա թեկնածությունը գրանցելու հարցում այն պատճառով, որ նա վերջին հինգ տարվա ընթացքում անընդմեջ Հայաստանի տարածքում չի բնակվել: Հարկ է նշել, որ նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |