Ֆրանսիական ոստիկանությունը «տուլուզյան հրաձիգի» դեմ ձայնալուսային նռնակներ է կիրառում22 մարտի 2012 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական ոստիկանության Raid հատուկ ստորաբաժանման մարտիկները ողջ գիշեր կես ժամ ընդմիջումով ձայնալուսային նռնակներ են նետում զինվորականների և երեխաների ենթադրյալ մարդասպանի բնակարան` ստիպելով նրան հանձնվել: BFM TV հեռուստաալիքի տվյալների համաձայն` Մերան ողջ գիշեր չի քնել և վերսկսել է բանակցությունները ոստիկանության հետ, որոնք ընդհատվել էին հինգշաբթի օրվա գիշերն առաջին պայթյունների պատճառով: Ընդ որում հայտնի չէ, թե արդյոք նա քննարկում է իշխանություններին հանձնվելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, չորեքշաբթի երեկոյան թաղամասում, որտեղ գտնվում է սպանությունների մեջ կասկածյալ 23-ամյա Մոհամմադ Մերայի տունը, էլեկտրականությունն անջատվել է: Տարհանելով բազմաբնակարան տան բոլոր բնակիչներին` իշխանությունները շենքում անջատել են էլեկտրականությունը, ջուրն ու գազը: Կեսգիշերից քիչ առաջ տան մոտակայքում երեք պայթյուն է լսվել. հեռուստաալիքների տվյալների համաձայն` ոստիկանները նռնակների օգնությամբ պայթեցրել են Մերայի բնակարանի դուռն ու պատուհանները: Ձայնալուսային նռնակները շարունակում են նետել` հոգեբանական ճնշում գործադրելով ենթադրյալ հանցագործի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |