Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open-ի առաջին խաղում հաղթել է Սթիվ Դարսիսին![]() 22 մարտի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել իր ելույթները Մայամիում ընթացող Sony Ericsson Open մրցաշարում: Առաջին շրջանում Նալբանդյանը երկու սեթերում 6:4, 7:6 հաշվով հաղթել է Սթիվ Դարսիսին (Բելգիա): Դա թենիսիստների առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը տևել է 2 ժամ: Առաջնության երկրորդ շրջանում Նալբանդյանն իր ուժերը կչափի սերբ Յանկո Տիպսարևիչի հետ: Ավելի վաղ թենիսիստները հանդիպել են երկու անգամ, և երկու խաղերում էլ առավելության է հասել արգենտինահայ թենիսիստը: Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ինդիան Ուլեսում BNP Paribas Open-ի շրջանակում, որտեղ Նալբանդյանը հաղթել է 6:3, 3:6, 6:3 հաշվով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |