Պան Գի Մունը կոչ է արել հասարակություն կառուցել ավելի արդար հիմունքներով

Պան Գի Մունը կոչ է արել հասարակություն կառուցել ավելի արդար հիմունքներով

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Ստամբուլում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարդու զարգացման հարցերով գլոբալ համաժողովում կոչ է արել հասարակություն կառուցել ավելի արդար հիմունքներով: Նա կոչ է արել կենտրոնանալ նաև շրջակա միջավայրի պահպանության հարցերի վրա՝ այդ երկու ուղղությունները համարելով կարևորագույնը տվյալ փուլում ՄԱԿ գործունեության մեջ: «Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ձևափոխենք մեր տնտեսությունը, մեր հասարակությունը կառուցենք ավելի արդար հիմքերի վրա, ինչպես նաև պաշտպանենք ռեսուրսները և էկոհամակարգերը, որոնցից կախված է մեր ընդհանուր ապագան:

«Առաջացել է լիովին հիմնավորված դժգոհություն որպես մարդկային զարգացման միջոց համախառն ներքին արդյունքը հաշվի առնելու հետ կապված: Թեև այդ հասկացությունը կարծես էտալոն է դարձել զարգացման մասին մեր մտածողության մեջ, պետք է արմատապես փոխել միջոցը, որով մենք հաշվարկում ենք առաջընթացի նշանակությունը և մակարդակը»,- ասել է Պան Գի Մունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---