Նորվեգիայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Մաշտոցի պուրակի ակտիվիստներին![]() 22 մարտի 2012 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի հայերը բաց նամակ են հղել Մաշտոցի այգու խնդրի շուրջ համախմբված ակտիվիստներին` հայտնելով իրենց աջակցությունը: Նամակում նշվում է, որ նրանք մտահոգված են Մաշտոցի այգու և Թեղուտի անտառների շուրջ ծավալվող խնդրով և մշտապես հետևում են իրադարձությունների զարգացմանը: «Անընդունելի և անօրինական ենք համարում այն, որ հանրային տարածքն օգտագործվում է ի նպաստ մասնավոր շահի: Մենք քաջատեղյակ ենք այգու շինարարության շուրջ ծավալվող օրինախախտումներին, և դատապարտում ենք ոստիկանության ոչ իրավապաշտ գործողությունները»,-նշվում է նամակում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |