Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանի ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 4-6 կուսակցություն![]() 22 մարտի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» միջև: «Ազգային ժողովում հայտնվելու լուրջ հայտ են ներկայացնում հենց այս կուսակցությունները»,-հայտարարել է նա: Քաղաքագետն ընդգծել է, որ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա ԱԺ անկասկած կընտրվեին ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և Դաշնակցությունը: Խորհրդարանում հայտնվելու մեծ հավանականություն ունի նաև «Ժառանգությունը», ՕԵԿ-ը ևս անում է ամեն բան, որպեսզի հաղթահարի 5 տոկոսի շեմը: Իսկանդարյանը չի հավատում, որ այլ քաղաքական ուժեր այս փուլում կկարողանան փոխել իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |