ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար. Մենք ժանդարմներ չենք և չենք փոխարինում ձեր իշխանություններին![]() 22 մարտի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան արձագանքել է հայկական ընդդիմության հանդիմանություններին, թե դիտորդների քանակը քիչ է: «Մենք ժանդարմներ չենք ձեր ընտրություններում և չենք փոխարինում ձեր իշխանություններին»,-հայտարարել է Ռադմիլա Շեկերինսկան Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Հայաստանում նման է այլ երկրներում իրականացված առաքելություններին և քողարկված դրդապատճառներ դիտորդների քանակի մեջ չկան: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Վրաստանի ընտրություններում դիտորդների քանակն ավելի շատ էր, Շեկերինսկան ասել է, որ «թվաբանությունը կիրառելի չէ քաղաքական եզրակացությունների համար»: Նա նաև հավելել է, որ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներից բացի կլինեն նաև ԵԱՀԿ ԽՎ և այլ եվրոպական կառույցների դիտորդներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |