Քրդերի դեմ խոշոր օպերացիայի արդյունքում զոհվել է 12 թուրք![]() 22 մարտի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող հատուկ օպերացիայի արդյունքում զոհվել է 12 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը: Ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի և Իրաքի սահմանամերձ Շիրնակ նահանգի Ջուդի լեռան մերձակայքում: Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, 5 ոստիկաններ և զինվորներ սպանվել էին դեռևս չորեքշաբթի, ևս մեկ աշխատակցի մահվան մասին հաղորդվել է հինգշաբթի: Պարբերականի տվյալներով, 10 զինծառայողներ վիրավորվել են: Մինչ այդ BBC News-ը գրում է 7 քրդերի մահվան մասին: AFP հաղորդում է, որ մարտի 20-ին մեկնարկած ռազմական օպերացիայում ներգրավված են եղել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ըստ BBC News-ի, օպերացիայի պատճառը քրդերի կողմից Դիարբեքիր քաղաքում կազմակերպված անկարգություններն էին: Այս հատուկ օպերացիան 2012թ-ի խոշորագույն օպերացիան է. քուրդ գրոհայինների դեմ նախորդ խոշոր օպերացիան իրականացվել է 2011-ի դեկտեմբերին; ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |