«Արմսվիսբանկը» կմասնակցի NASDAQ OMX Արմենիայի վարկային ռեսուրսների հարթակում![]() 22 մարտի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ից «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն թույլատրվել է մասնակցության ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի վարկային ռեսուրսների հարթակում: Այսպիսով Արմսվիսբանկ-ը կմասնակցի Բորսայի բոլոր հարթակներում և շուկաներում, ասվում է հայկական ֆոնդային բորսայի մամուլի հաղորդագրությունում: «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկերից է, որը համատեղում է կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկային ծառայությունների առավելությունները: Արմսվիսբանկ–ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ է հանդիսանում 2007թ.-ից: «Արմսվիսբանկ» ՓԲԸ -ի մասին մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքում՝ www.armswissbank.am: Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունը՝ շուկայի մասնակից: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների և շուկայի մասնակիցների ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Անդամներ և մասնակիցներ» բաժնում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |