Մարտի 23-ին Եվրամիությունը կխստացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները![]() 22 մարտի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է մարտի 23-ին խստացնել Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցները: Այդ մասին հինգշաբթի օրը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն: «Վաղը մենք նոր պատժամիջոցներ կկիրառենք ոչ միայն Ասադի ռեժիմի, այլ նաև նրա մերձավոր շրջապատի դեմ»,- մեջբերում է նախարարի խոսքերը Reuters գործակալությունը: ԵՄ պետությունների ԱԳՆ ղեկավարները մտադիր են արգելել Դամասկոսի ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ԵՄ երկրների տարածք, ինչպես նաև սառեցնել ԵՄ-ում նրանց բանկային հաշիվները և այլ ակտիվները: Բացառված չէ, որ պատժամիջոցներ կընդունվեն նաև Ասադի կնոջ վերաբերյալ, ով հայտնի է Եվրոպայում իր շոփինգ-շրջագայություններով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |