Թալիշում մեր դիրքը հետ բերած զինվորներից Սահակ Մալաքյան. Պատերազմը զենքից առաջ գլուխ աշխատեցնելու տեղ է 7 մայիսի 2016 Պայմանագրային սերժանտ Սահակ Մալաքյանի (ծնվել է 1994-ին, Վանաձորում) համար պատերազմը սկսվել է, երբ իր հանգստի ժամին քնած էր Թալիշ գյուղում: Հրետակոծության ձայներից է արթնացել, հասել գումարտակ, որի հետ դուրս է եկել պաշտպանության, հետ մղել արդեն գյուղ մտնող հակառակորդին: Նույն՝ ապրիլի 2-ի գիշերը և 3-ին մասնակցել է Արցախի հյուսիսում մեր զիջած երկու մարտական դիրքը հետ բերելու գործողություններին: Թալիշում դիրքը պահած 19-ամյա Արթուր Աղասյան. «Յաշման» մեզնից փախավ՝ չկարողանալով տանել դիերն ու զենքերը 3 մայիսի 2016 Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ մարտական դիրքերից մեկում ապրիլի սկզբից մինչև այսօր ամուր կանգնած մեր զինվորներից մեկին շատերը հաստատ նկատել են: Հերոսների պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահի հետ լուսանկարում հենց նրա առջև փոքրամարմին զինվորին տեսնելով մտածե՞լ եք՝ ինչպես է վաստակել իր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը: Վլադիմիր Կազիմիրով. Վլադիմիր Կազիմիրով. Եվրախորհրդարանի առաջարկը ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու մասին չի ընդունվի19 ապրիլի 2012 Վերջին ժամանակները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի ակտիվություն է նկատվել: Իրենց վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մտադիր են խորացնել հումանիտար համագործակցությունը: Եվրախորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ-ով: Իսկ Ռուսաստանում ընտրություններից հետո սկսել են կարծիքներ հնչել, որ Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում Ռուսաստանը կխստացնի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:Ղարաբաղյան գործընթացքում վերջին իրադարձությունները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996 թթ.) Վլադիմիր Կազիմիրովը: Բրայան Ֆոլ. Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց 2 մայիսի 2011 Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին: Դենիս Սամմութ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այնպես չի ընթանում, ինչպես հարկն է15 դեկտեմբերի 2010 Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հակամարտությունը կրկին դարձավ փորձագետների և քաղաքագետների շարքում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մի կողմից, խոսվում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հավանականության և ԵԱՀԿ ՄԽ փակուղի մտնելու մասին, ուրիշ փորձագետներ այլ կարծիքի են հարում: Խնդրի իր տեսլականի և կարգավորման ուղիների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է բրիտանական LINKS հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմութը: ![]() Վլադիմիր Զախարով. Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն 1 նոյեմբերի 2010 Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ալան Կասաև. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց չկա30 հունիսի 2010 Ղարաբաղյան կարգավորման թեման կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագիտական հանրության շրջանակներում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը G8 գագաթնաժողովում միայն խթան հանդիսացավ կարծիքների առավել ինտենսիվ փոխանակման և մեկնաբանությունների համար: Բանակցային գործընթացի ներկա փուլի և կարգավորման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթիայի երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը: Ալբերտ Ոսկանյան. Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով19 ապրիլի 2010 Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |