Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի անվտանգության երաշխիքներ, այլ ոչ սահմանի բացում

Միամտություն է եւ վտանգավոր է կարծել, որ Արարատի մյուս կողմում բնակվում է մեզ հետ խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ձգտող մի ժողովուրդ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որի մասին վերջերս շատ են խոսում, գոյություն չունի: Գոյություն ունեն դիվանագետների, հասարակայնության ներկայացուցիչների պարբերական հանդիպումներ, եւ վերջ: Միգուցե եւս մեկ անգամ հանդիպեն երկու երկրների նախագահները Կայսերիում ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ կայանալիք խաղի ժամանակ: Դրանով ողջ կարգավորումն ավարտվում է: Ողջ հետաքրքրությունը կայանում է նրանում, թե ինչ անել. ուշադրություն չդարձնել այն տերությունների վրա, որոնք փորձում են տարածաշրջանում բոլորին հաշտեցնել, որպեսզի հետո պատերազմ սկսեն ազդեցության ոլորտների նոր սահմանի համար, կամ էլ համաձայնել առաջարկված պայմաններին:
PanARMENIAN.Net - Ընդ որում, կարեւոր է մտապահել, որ վատ խաղաղությունը լավ է պատերազմից: Սակայն Հայաստանի եւ Թուրքիայի համար մեկ այլ վտանգ էլ կա. քուրդերի ցանկացած գնով հայերի հետ միավորվելու ցանկությունը, ինչը բաց սահմանի դեպքում շատ հեշտ գործ կդառնա: Անկարայի վարկածով, հայ-թուրքական, ավելի ճիշտ, հայ-քրդական սահմանով կսկսվի զենքի առեւտուր, գրոհայինների կողմից սահմանի խախտում, եւ որպես արդյունք, Հայաստանը կարժանանա Հյուսիսային Իրաքի ճակատագրին: Ակնհայտ է, որ Թուրքիայում այդ տարբերակը մանրակրկիտ հաշվարկված է, սակայն թե ինչպես է դա պատկերացնում պաշտոնական Երեւանը, բարդ է ասել, քանզի Թուրքիայում տեղեկատվության արտահոսք ավելի հաճախ է տեղի ունենում, քան Հայաստանում: Հայ-թուրքական բանակցությունների բնույթի խիստ գաղտնիության եւ ժամանակ առ ժամանակ հայտնվող «վերլուծական» տեսությունների այդպիսի մակարդակում Երեւանի կողմից բաց սահմանի բոլոր «առավելությունների» գիտակցման, ավելի ճիշտ կանխատեսման մասին դժվար է դատել:

Եթե որպես հիմք ընդունենք հոռետեսական տարբերակը, ապա կարելի է փաստել, որ ոչ ոք աշխարհում մատն անգամ չի շարժի Հայաստանին փրկելու համար, եւ դա մեզ հետ արդեն տեղի է ունեցել 1915 թվականին, թեեւ հազիվ թե դա մեզ համար դաս լինի: Միամտություն է եւ վտանգավոր է կարծել, որ Արարատի մյուս կողմում բնակվում է մեզ հետ խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ձգտող մի ժողովուրդ: Հայաստանը կարող է ինքն իրեն հերթական թակարդը գցել, ինչպես դա տեղի ունեցավ դաշնակների հետ 1908 թվականին, երբ նրանք աջակցեցին ժողովրդի ոչնչացման համար քարտ-բլանշ ցույց տված երիթուրքերին:

Կա նաեւ պակաս հոռետեսական տարբերակ. Հայաստանն աստիճանաբար ձուլվում է Թուրքիային եւ Քրդստանին, ոչինչ չի ձեռնարկում եւ փորձում է գոյատեւել: Այդ ճանապարհը տանում է եթե ոչ վայրկյանական ոչնչացման, ապա լիակատար ձուլման առնվազն մի քանի սերունդ անց: Մինչ այժմ Արեւմտյան Հայաստանի խուլ գյուղերում ապրում են հայեր: Նրանք հիշում են, թե ովքեր են իրենք, սակայն ոչ մի բառ անգամ հայերեն չգիտեն, եւ բնականաբար իսլամ են դավանում: Ցավոք, տվյալ իրավիճակում լավատեսական կանխատեսում առայժմ չի ակնկալվ ում. մենք քիչ ենք, մենք պառակտված ենք, մենք չունենք վերջնականապես ձեւավորված ազգային գաղափար, եւ վերջապես, հայերը չունեն Աթաթյուրքի նման գործիչ: Տհաճ է, ցավալի է, բայց այդպես է:

Այս ամենի հետ հանդերձ, գոյություն ունի նաեւ տնտեսական ասպեկտ, որը պակաս կարեւոր չէ: Այո, հնարավոր է, Հայաստանը ելք ունենա դեպի Սեւ ծովի նավահանգիստներ, օրինակ Տրաբզոն: Սակայն որքանով հնարավոր կլինի երաշխավորել բեռների ու դրանց ուղեկցողների անվտանգությունն ու պահպանությունն ազգայնամոլության բռնկման լույսի ներքո եւ թուրքական բանակի ու քրդերի միջեւ պատերազմի բուն հանդիսացող շրջաններում: Դժվար է ավելի սխալ եւ անհարմար ուղի պատկերացնել, որին զուգակցում են նաեւ տարանցման բարձր գները: Սակագները կհաստատի, իհարկե, Թուրքիան, եւ ինչպես է նա կարողանում իրենը պնդել, պարզ է Nabucco-ի օրինակով: Եւ չի բացառվում, որ Վրաստանի տարածքով փոխադրումները, վրացական իշխանությունների անկանխատեսելիության եւ ռուսական ճնշման հետ հանդերձ, շատ ավելի էժան լինեն, քան հայ-թուրքական «բաց» սահմանի դեպքում:

Սկզբունքորեն, ներկայումս հարկավոր է պահանջել ոչ թե սահմանի բացում, որն ինքնին ոչինչ չի նշանակում, ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այլ անվտանգության երաշխիքներ: Իսկ քանի որ Անկարայից անվտանգություն պահանջելն անհնարին է, ապա Հայաստանին մնում է միայն հույսն ինքն իր վրա դնել:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---