Տարածաշրջանում սկսվում է շահերի վերախմբավորումը

Միակ բանը, որից Հայաստանը պետք է ջանա խուսափել, աշխարհաքաղաքականության տակ չճզմվելն է, առավել եւս, որ դա մեկ անգամ արդեն պատահել է

Հայաստանը շրջապատող իսլամական աշխարհը կարելի է բաժանել երկու մասի: Ընդ որում, հաշվի են առնվում միայն այն երկրները, որոնք շանսեր եւ հնարավորություն ունեն դառնալու տարածաշրջանային առաջնորդ եւ ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքի սահմաններում, այլեւ ողջ Առաջավոր Ասիայի: Եւ այսպես, եթե պոտենցիալ առաջնորդներին խմբերի բաժանենք, ապա ստացվում է հետեւյալ պատկերը. Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը մի կողմից, Իրանը, Սիրիան եւ Եգիպտոսը` մյուս: Երկու խմբերի բաժանելը պայմանական է եւ արտացոլում է այդ պետությունների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:
PanARMENIAN.Net - Փորձենք հերթով դիտարկել իրերի նման դրությունը: Առաջին երեք երկրները տեսանելի ապագայում դժվար թե Թուրքիայի (եւ Ադրբեջանի) անհաշտելի դիրքորոշման պատճառով կփոխեն իրենց վերաբերմունքը Երեւանի հանդեպ բոլոր հարցերում` սկսած ղարաբաղյան հակամարտությունից եւ վերջացրած դավանանքի տարբերությամբ: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ իսլամը, ըստ էության, այդքան կարեւոր բաղկացուցիչ չի հանդիսանում քրիստոնեական Հայաստանի հետ հարաբերություններում, սակայն երբ հարկ է լինում, այն առաջին պլան է մղվում: Կա եւս մեկ տեսանկյուն` քաղաքակրթությունների տարբերությունը` քոչվոր եւ նստակյաց: Այդ կողմը հատկապես վառ է արտահայտված Թուրքիայի եւ Ադրբեջանի առնչությամբ, իսկ Սաուդյան Արաբիայում եւ Պակիստանում` ոչ:

Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի դիրքորոշումը բխում է ոչ միայն Ադրբեջանի հետ իսլամական համերաշխությունից եւ աջակցությունից, այլեւ ի հեճուկս Իրանին, որը Թուրքիայի հետ միասին գերտերության հիմնական հավակնորդն է: Այդ առումով ոչ պակաս դեր են խաղում նաեւ քրդերը, իսկ ավելի ճիշտ` Երեւանի հանդեպ նրանց վերաբերմունքը: Մի քանի դար շարունակ հանդիսանալով Օսմանյան եւ Պարսից կայսրությունների զենքը` ներկայումս նրանք լուրջ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի ամբողջականության համար: Դա շատ լուրջ գործոն է, որն ազդում է նաեւ Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի վրա, որը սուննիական իսլամական աշխարհի համար քրդական սեպարատիզմի հարցում հանդիսանում է, կարելի է ասել, գլխավոր հենակետը: Ճիշտ է, ինչպես մենք արդեն նշել ենք, կրոնն ընդամենը առիթ է, գլխավոր հարցը նրանում է, որ իր ողջ պատմության ընթացքում Հայաստանը խանգարել է իսլամի, իսկ մինչ այդ` զրադաշտականության տարածմանը: Իրանի դեպքում այդ սկզբունքը չաշխատեց, ըստ երեւույթին ենթագիտակցորեն իր դերը խաղաց ընդհանուր պարթեւական ծագումը: Բայց Իրանի մասին` քիչ անց: Տարածաշրջանային առաջնորդության երկրորդ լուրջ հավակնորդը Պակիստանն է, որը նաեւ միջուկային զենք ունի: Այն գործի դնել, հասկանալի է, ոչ ոք չի պատրաստվում, բայց որպես վախեցնելու միջոց այն շատ լավ է գործում: Պակիստանն ի սկզբանե Ադրբեջանի կողմից էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, եւ կան որոշ տվյալներ այն մասին, որ ԼՂՀ դեմ պատերազմին մասնակցել են ոչ միայն աֆղանական եւ չեչենական մոջահեդները, այլեւ մարտիկնոր Պակիստանից: Սաուդյան Արաբիայի առաջատարությունը փոքր-ինչ բարդացել է Իրաքի հետ Քուվեյթի համար պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմական ներկայությամբ, եւ դա այս դեպքում կարող է իր բացասական դերը խաղալ: Սակայն այդ գործոնն այնքան էլ կարեւոր չէ:

Իսկ ինչ վերաբերում է մուսուլմանական երկրներին, որոնք ավանդաբար օժանդակում են Հայաստանին ապա այդ ցուցակում Եգիպտոսի, Սիրիայի եւ Իրանի առկայությունը առավել, քան բացատրելի եւ արդարացված է: Նախ, այդ հարցում հայկական սփյուռքը վերջին դերը չի խաղում: Հարկավոր է հիշեցնել, որ Հայաստանը, Եգիպտոսն ու Սիրիան նաեւ «հանգամանքների բերումով ընկերներ են». Եգիպտոսն ու Սիրիան անկախություն ձեռք բերեցին Օսմանյան կայսրության կազմալուծման արդյունքում, ինչպես եւ որոշ առումով Հայաստանը: Սիրիան եւ Եգիպտոսը փորձում են Իսլամական համաժողովի Կազմակերպությունից (ԻՀԿ) առավել անկախ քաղաքականություն վարել Երեւանի հանդեպ, իսկ Իրանն ընդհանրապես չի ընդունում ԻՀԿ թուրքալեզու երկրների թելադրանքը: Միակ բանը, որից Հայաստանը պետք է ջանա խուսափել, աշխարհաքաղաքականության տակ չճզմվելն է, առավել եւս, որ դա մեկ անգամ արդեն պատահել է: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանը կրկին զոհ չի գնա գերտերությունների շահերին` ինչպես հին, այնպես էլ նոր: Թեեւ որոշ երաշխիք կա, եւ այն, որքան էլ որ դա տարօրինակ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Քանի դեռ այն վերջնական լուծում չի ստացել այն պայմաններով, որոնք քիչ, թե շատ ձեռնտու կլինեն հակամարտող կողմերին, կարելի է հարաբերական հանգստության մեջ ապրել: Իսկ քանի որ այդ հակամարտության մեջ փոխզիջման ստվերն անգամ չի երեւում, նման հակամարտությունները չի կարելի առանց արյուն թափելու լուծել այս կամ այն կողմի օգտին: Հակառակ դեպքում ստացվում է Կոսովոն, որը ցանկացած պահի կարող է պայթել: Այն, որ տարածաշրջանում վաղ, թե ուշ պատերազմ է սկսվելու, ոչ մեկի համար կասկածի տեղիք չի տալիս: Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի ուժերը խմբավորվեն եւ վերջնականապես պարզ դառնա, թե ով ում դեմ է «բարեկամություն անելու»: Իսկ դա պարզ կդառնա մոտակա հինգ տարիների ընթացքում, ոչ շուտ: Այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե որ ճանապարհով է գազը մատակարարվելու Եվրոպա եւ թե ինչպես կվերջանա Արեւմուտքի հետ Ռուսաստանի անվերջ սակարկությունը: Շատ հնարավոր է, որ ամեն ինչ շատ ավելի շուտ պատահի. բայց միեւնույնն է` ավելի վաղ, քան 2012թ., երբ արդեն շահագործման հանձնվի Nabucco-ն եւ կառուցված լինի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղին, ոչ մի զգալի բան տարածաշրջանում տեղի չի ունենա: Կլինեն էպիզոդիկ դիվանագիտական պատերազմներ եւ ծայրահեղ հայտարարություններ, ինչպիսին 2009թ. ապրիլի 23-ի հայ-թուրքական հայտարարությունն էր:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---