Հայկական Սփյուռքը կարեւոր քաղաքական գործոն է դառնում

Թե որքան կարեւոր է Սփյուռքի ձայնը, պարզ դարձավ վերջին իրադարձությունների արդյունքում` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ

Մինչեւ վերջին ժամանակներս հայկական Սփյուռքն աշխարհում ընկալվում էր որպես Թուրքիային գրգռող մի գործոն եւ հայկական պետության ձեռքում եղած մի զենք միջազգային մակարդակով սեփական շահերն առաջ տանելու համար: Սփյուռքի նման կերպարի համար կային որոշ հիմքեր, քանի որ իր գործունեության գրեթե ողջ ընթացքում հայկական կազմակերպություններն աշխարհով մեկ զբաղվում էին եւ զբաղվում են բացառապես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով, իսկ վերջին 20 տարիների ընթացքում` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով:

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը, երեւում է, Սփյուռքի նշանակությունը նոր մակարդակի բարձրացրեց: Հիշենք, որ աշխարհով մեկ սփռված յոթ կամ ութ միլիոն հայերին ինքնին Հայաստանի խնդիրների լուծմանը գրավելու բոլոր փորձերը գրեթե միշտ ապարդյուն էին ստացվում: Դրա ապացույցը Հայաստան-Սփյուռք երեք ֆորումներն էին, որոնք ավարտվեցին դատարկ խոսակցություններով եւ ոչնչի չպարտադրող հայտարարություններով: Այն ժամանակ էլ Սփյուռքում սկսեց շրջանառվել այն տարամետ կարծիքն այն մասին, որ Հայաստանի համար Սփյուռքը «կթան կով է», որը հայրենասիրությունից դրդված կարող է ֆինանսական միջոցներ հատկացնել: Եւ ոչ չէր մտածում այն մասին, որ Սփյուռքը կարող է իսկապես ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլեւ այն պետությունների, որտեղ այդ սփյուռքի հայկական համայնքը ուժեղ եւ միասնական է: Խոսքն առաջին հերթին ԱՄՆ, Լիբանանի, Ֆրանսիայի եւ որոշ առումով նաեւ Ռուսաստանի մասին է: Ռուսական սփյուռքը պակաս կազմակերպված է ավանդույթների եւ մեծ հեռավորության բացակայության հետեւանքով, չնայած սփյուռքի կազմակերպությունների մեծ քանակին: Նա նաեւ համեմատաբար երիտասարդ է եւ նրա ներկայացուցիչները չեն տառապում Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների ցավով: Բայց Ռուսաստանում եւս հայկական համայնքը կարող է ազդել այս կամ այն որոշումների վրա, որոնք այսպես թե այնպես անհրաժեշտ են Հայաստանին:

Թե որքան կարեւոր է Սփյուռքի ձայնը, պարզ դարձավ վերջին իրադարձությունների արդյունքում` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Նրա մեծ մասը միանշանակ հանդես է գալիս Թուրքիայի հետ որեւէ փաստաթղթերի ստորագրման դեմ: Ընդ որում, կարեւոր է հաշվի առնել, որ Սփյուռքի քաղաքականապես առավել զարգացած հատվածը` Դաշնակցություն կուսակցությունը, շատ կողմնակիցներ ունի համայն սփյուռքի բոլոր երկրներում: Ավելին, նա զանազան երկրների վրա ազդեցության լծակներ ունի հայկական լոբբիի տեսքով, որը, ինչ էլ որ ասեն, բավական հզոր կազմակերպություն է, հատկապես բուն հայկական շահերի պաշտպանության գործում, որտեղ առաջին կետը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: Տեղին կլինի ասել, որ հենց այդ հարցի շնորհիվ ԱՄՆ հայկական կազմակերպությունները Հայաստանին բավական մեծ օգնության են հասնում Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Ավելին, Հայաստանը հենց Սփյուռքին է պարտական նաեւ հայ-ֆրանսիական սերտ կապերի համար: Եւ շատ այլ բաների համար: Եւ նման իրադրության մեջ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի կարծիքն անտեսելը պարզապես անհնար է:

Այսպես թե այնպես հայկական Սփյուռքը կարեւորագույն քաղաքական գործոն է դառնում ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար: Չէ՞ որ հենց այնպես չէ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջերս մշտապես խոսում է, որ Երեւանը, իբր, պետք է ազատվի «Սփյուռքի փաթաթած կարծիքներից, ինըչ խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Ի դեպ, այդ թուրքական տեսակետն այնքան էլ նոր չէ եւ մշտապես հնչեցվում է, հենց որ Անկարայի համար վտանգ է ի հայտ գալիս: Թուրքիան վախենում է Սփյուռքից, եւ դա միանգամայն բնական է: Տարօրինակ է այն, թե արդյոք թուրքական ղեկավարությունն այնքան միամիտ է, որ կարող էր ենթադրել, թե Արձանագրությունները կստորագրվեն առանց Սփյուռքի հետ խորհրդակցության: Կամ էլ թե չէ Անկարան այնքան է հավատացել Հայաստանի նախագահի վրա ուղղակի ճնշման հնարավորթւանը, որ բացառել է նման հնարավորությունը: Նման միամտությանը դժվար է հավատալ, թեեւ կարող է այնպես ստացվել, որ Թուրքիան նմանվի մի խորամանկ աղվեսի, որը բոլոր թաթերով ընկել է թակարդը..

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---