Թուրքիան Իրանի ու Ռուսաստանի հետ` ԱՄՆ-ի դե՞մ

Փոփոխությունները տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վրա, որոնց մասին մենք արդեն ասել ենք, ակնհյատ են` Անկարան ակտիվորեն դուրս է մղում ԱՄՆ-ին իր շահերի գոտուց, ներառյալ նաեւ ամերիկյան «ներկայությունը» Հայաստանում

Ստամբուլում ավարտված Իսլամական կոնֆերանսի կազմակերպության առեւտրատնտեսական գագաթնաժողովը բեկում մտցրեց թուրք-իրանական հարաբերություններում: Ջերմացումը երկրների միջեւ, որոնք իսլամի տարբեր ուղղություններ են դավանում, վաղուց էր նկատվում, սակայն հենց Ստամբուլում այդ հարաբերությունները ձեւավորվեցին համաձայնությունների տեսքով, որոնք բոլորովին դուր չեն գալիս ԱՄՆ-ին ու Եվրոպային, առավել եւս` Ռուսաստանին:

PanARMENIAN.Net - Ստամբուլում շատ լուրջ եւ կարեւոր համաձայնություն է ձեռք բերվել. կառուցվող թուրքական ատոմակայանի համար Իրանի միջուկային վառելիքի առաքման մասին: Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջին թուրքական ԱԷԿ-ը ցանկանում է կառուցել ՌԴ-ն, ապա շուտով Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ կարող է հերթական սկանդալը բորբոքվել: Այստեղ տեղին է հիշեցնել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ դեռեւս 1996թ. ի վեր(Iran and Libya Sanctionas Act):

Ըստ այդ օրենքի, ցանկացած (ոչ միայն ամերիկյան) ընկերություն, որը մեկ տարվա ընթացքում 40 մլն դոլարից ավելի է ներդրել Իրանի նավթային ոլորտում, կարող է պատժամիջոցների ենթարկվել: 2001թ. ԱՄՆ Կոնգրեսը երկարացրեց օրենքի գործողության ժամկետը: Այդ որոշումը վրդովմունք առաջացրեց ԵՄ-ում, որը սպառնաց պատժամիջոցներ կիրառել ամերիկյան ընկերությունների դեմ, եթե եվրոպական ընկերությունները պատժվեն ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ առեւտուր վարելու համար: Իսկ 2002թ. ԱՄՆ-ն արգելափակեց Իրանի հայտը ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Ավելի ուշ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց չինական եւ մեկ հնդկական ընկերության դեմ, որոնք արգելված ապրանք էին վաճառում Իրանին: Նույն կերպ պետք է վարվի ԱՄՆ-ի վարչակազմը նաեւ այս դեպքում, երբ Թուրքիան Իրանի հետ համաձայնագիր էկնքում գազի ու նավթի առաքման վերաբերյալ: Ավելին, Անկարան փորձում է ապահովել Իրանի մասնակցությունը Nabucco-ին: Հավանաբար, Անկարային կհաջողվի դա անել, առավել եւս, որ քմահաճ «կրտսեր եղբայրը» սկսում է նյարդայնացնել նրան: Իսկ հայկական ԶԼՄ-ները չգիտես ինչու շատ լուրջ են ընկալում թուրք ընդդիմադիրների հայտարարությունները, որ հայտնվում են ադրբեջանական մամուլում, եւ, ինչն առավել եւս վնասակար է, տարածում են դրանք Հայաստանով մեկ, ստեղծելով կեղծ տպավորություն թուրքական ընդդիմության մասին: Այո, նա դեմ է հայ-թուրքական հարաբերություններին, սակայն ակնհայտորեն ոչ «գրավյալ տարածքների» պատճառով:

Սակայն մենք շեղվեցինք: Թուրք-իրանական գործարքում բավականին պարզորոշ նկատվում է ռուսական հետքը: Եթե համաձայնագիրը ատոմային կայանի մասին իրականացվի, դրանից հետեւում է, որ Վաշինգտոնը չի կարողանա այն ճնշումը գործադրել Թեհրանի միջուկային ծրագրի վրա, ինչ այժմ: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ այդ ճնշումը քիչ է ազդում Իրանի վրա, որն անում է այն, ինչ հարկ է համարում եւ նույնիսկ հուշում է, օրինակ, ԵՄ-ին, թե այն «պետք է Թուրքիային ընդունի եվրոպական ընտանիք»: Ահմադինեժադի այս հայտարարությունը լուրջ հիմքեր ունի` Թուրքիան, լինելով ԵՄ անդամ, կկարողանա Իրանից հեռացնել պատժամիջոցները եւ ԵՄ-ի ճնշումը նույն միջուկային ծրագրում: Մի խոսքով, փոփոխությունները տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վրա, որոնց մասին մենք արդեն ասել ենք, ակնհյատ են` Անկարան ակտիվորեն դուրս է մղում ԱՄՆ-ին իր շահերի գոտուց, ներառյալ նաեւ ամերիկյան «ներկայությունը» Հայաստանում: Կոպիտ ասած, տեղ է մաքրում Ռուսաստանի համար, որպեսզի հետո, ոչ հեռու ապագայում, նրան եւս դուրս մղի եւ իրոք տարածաշրջանային առաջատար դառնա: Գուցե նույնիսկ Իրանի հետ միասին: Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի շահերը այս դեպքում ոչ մի դեր չեն ունենա: Եթե Հարավային Կովկասի երկրներն ընդունեն նոր թուրքական խաղը, ողջ կմնան, եթե ոչ` տարածաշրջանային պատերազմը, որի մասին դեռ տեսականորեն է խոսվում, կարող է իրողություն դառնալ: Իսկ ունենալով քանակով երկրորդ բանակը ՆԱՏՕ-ում, Թուրքիան շատ հեշտությամբ կլուծի իր բոլոր խնդիրները:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---