Դավութողլուն ժամանել է Աթենք Ադրբեջանի համար սակարկելու նպատակով

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներից Թուրքիան կմշակի իր քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում

ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի հերթական գագաթնաժողովը կարելի է հատկանշական համարել մի քանի տեսանկյունից: Առաջինը` առաջին անգամ գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Ղազախստանին, Կենտրոնական Ասիայի երկրի, որը իր կարեւորության պատճառով կարող է նույնպես համարվել եվրոպական երկիր, քանի որ աշխարհագրային հասկացությունները ներկայիս աշխարհաքաղաքական իրականության մեջ փոխարինվում են էներգետիկ, տրանսպորտային եւ ռազմավարական հասկացությունների: Այնպես որ Ղազախստանի ընտրությունը որպես ԵԱՀԿ-ի նախագահի բոլորովին արդարացված է: Ավելին, երկրի խոշոր ածխաջրածնային պաշարները դարձնում են այն անգնահատելի Եվրոպայի համար, որը ամեն կերպ ցանկանում է ազատվել ռուսական գազի մենաշնորհից:

PanARMENIAN.Net - Դեռ 1975 թ-ն, երբ ստեղծվում էր ԵԱՀԿ (Այն ժամանակ ԵԽՀԿ) այն հայտագրվել էր որպես կազմակերպություն, որի շահերը սփռվում են Վանկուվերից մինչեւ Վալադիվոստոկ: Այն պահից անցել է բավականին ժամանակ, փոխվել է աշխարհի աշխարհաքաղաքական դասավորությունը` սկզբից այն դարձավ միաբեւեռ, ներկայումս ընթանում է դեպի բազմաբեւեռ աշխարհ, սակայն առաջնությունները մնում են նույնը` էներգետիկ անվտանգություն, հաղորդակցությունների վերահսկողություն, եւ իհարկե տարբեր հակամարտությունների կարգավորման փորձեր: Ճիշտ է պետք է համաձայնվել, որ վերջինը ԵԱՀԿ-ն դժվարությամբ է տրվում: Սակայն այն, որ եվրասիական տարածքում այնքան էլ շատ չեն «թեժ կետերը», կարելի է համարել ԵԱՀԿ-ի հաջողությունը, ճիշտ է որոշ վերապահումով: Սակայն այնուամենայնիվ, հենց ԵԱՀԿ ՄԽ արդեն 15 տարի պահպանում է ղարաբաղյան հակամարտության գոտիում փխրուն խաղաղությունը:

Գագաթնաժողովը հետաքրքիր է Հայաստանի համար առաջին հերթին այն հետաքրքիր է նրանով, թե Մադրիդյան սկզբունքների հիման վրա ինչ հայտարարություն կընդունվի ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից: Կա եւ մեկ նրբերանգ` Աթենքում գտնվում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն: Դա արդեն անսովոր է, եթե հաշվի առնենք Կիպրոսի հարցով ծայրահեղ լարված հարբերությունները Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հավանաբար, Դավութողլուն ժամանել է Աթենք Ադրբեջանի համար սակարկելու նպատակով, այսինքն հերթական անգամ հասկացնել Բաքվին, որ «եղբայրական ժողովուրդը» չի թողնի Ադրբեջանին «դժբախտության» մեջ:

Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ գագաթնաժողովը առաջինն է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո, ապա Դավութողլու այցի պատճառը ակնհայտ է: Թուրքիան գտնվում է այնտեղ ոչ թե այն բանի պատճառով, որ ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են, նրանք պաշտոնապես անջատված են, սակայն հենց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներից Թուրքիան կմշակի իր քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում:

Հայ-թուրքական բանակցությունները ավարտվել են, հերթը երկու երկրների խորհրդարաններում Արձանագրությունների վավերեցմանն է: Սակայն այդ ուղղակի նշանակում է, որ նույնիսկ հռչակված անկախ գործընթացերը` հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորումը` բոլոր կողմերի պայմանավորվածությամբ, ներառյալ ՄԽ-ի համանախագահներին, կամ նույնիսկ առանց պայմանավորվածության, ընդունում են այդ փաստը զուգահեռ բանակցային գործընթացների բանակցությունների շրջանակներում: Թուրքիայի ԱԳ նախարարը, ըստ ամենայնի պատրաստվում է զգուշացնել ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ հետեւաբար Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, որ դեկտեմբերի 7-ն թուրքական խորհրդարանը կընդունի «համապատասխան որոշում», եւ ինչպես արդեն ասված է, կփորձի հենց տեղում ապահովել Ադրբեջանի համար ավելի լավ պայմաններ:

Հաշվի առնելով Թուրքիայի դեպի Արեւելք եւ Հյուսիս շրջադարձը, հավանականություն կա, որ Թուրքիան կփորձի կորզել Արեւմուտքից Ադրբեջանի համար ինչ որ առավելություններ, որպեսզի չձախողի դեկտեմբերի 7-ն նշանակած Էրդողանի Օբամայի հետ հանդիպումը: Հայ-թուրքական բանակցությունների ձախողումը հղի է լուրջ բարդություններով Թուրքիայի համար: Դա ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումն է ԱՄՆ-ի կողմից, այլ նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելու հնարավորության կանխարգելումը, այն դեպքում եթե Բաքուն բանակցությունների տապալման դեպքում կփորձի պատերազմ սկսել ԼՂՀ-ի դեմ: Կողմնակի արդյունքը կլինի ԼՂՀ-ի ճանաչումը: Դժվար թե Թուրքիան խորհուրդ կտա Ադրբեջանին պատերազմ սկսել, ունենալով ԱՄՆ-ից զգուշացում ԼՂՀ-ի ճանաչման մասին: Այդ դեպքում նույնիսկ Ռուսաստան-Ադրբեջան միությունը իմաստ չի ունենա, քանի որ ԱՄՆ-ի նման քայլի դեմ Ռուսաստանը` մեր «հավատարիմ» դաշնակիցը, երբեք չի կարողանա դուրս գալ: Դա հիանալի հասկանում են Անկարայում եւ Երեւանում, եւ Մոսկվայում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---