Հայաստանն իր նորագույն պատմության մեջ ավելի մեծ թշնամի չի ունեցել, քան Ալիև-ավագը

Երբ Ալիև-կրտսերը հասկանա, որ նավթային և գազային պաշարներն անվերջ չարաշահել չի կարելի, ուշ կլինի

Մայիսի 10-ին Ադրբեջանում նշում էին Հեյդար Ալիևի ծննդյան օրը: Միջոցառումների և փառաբանությունների ծավալը` ուղղված հանգուցյալին, անցնում էին բոլոր ընդունելի սահմանները: Նույնիսկ Իոսիֆ Ստալինը չուներ այդպիսի «անձի պաշտամունք», որն առկա է այսօրվա Բաքվում: Նույն ինքը Կիմ Իր Սենը` լեգենդար կորեացի առաջնորդը, չի կարող հասնել Հեյդար Ալիևին: Մենք չզլացանք աչքի անցկացնել համաշխարհային մամուլը, որտեղ, Բաքվի քարոզչության խոսքերով, «հսկայական քանակությամբ հրապարակումներ են եղել համազգային առաջնորդի, ազգի հոր ծննդյան օրվա առթիվ»: Բացի եղբայրական Վրաստանից` ոչ մի տեղ ոչինչ չկա, և հետո ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությանն ավելի ու ավելի քիչ ես սկսում հավատալ:

PanARMENIAN.Net - Թեպետ, Անկարայում նշել են Հեյդար Ալիևի 87-րդ տարեդարձը: Արարողությանը մասնակացում էին Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը, քաղաքական գործիչ Հիքմեթ Չեթինը, TRT գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը, ինչպես նաև երկրի այլ անվանի քաղաքական գործիչներ: Ելույթ ունենալով արարողության ժամանակ` Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանն ուս ուսի տված լուծելու են խնդիրները: «Մեկ ազգ, մեկ պետություն» սկզբունքը, ինչպես նշել է Հեյդար Ալիևը, միշտ գործելու է»,- ասաց Խալաֆովը: Թուրքիայում, ինչպես ասվում է, Աստծո կամոք նշեցին Ալիևի ծննդյան օրը, քանզի հենց նա Ադրբեջանին դարձրեց «կրտսեր եղբայր» և մինչ իր կյանքի ավարտը ծիծաղելի գներով ապահովեց Թուրքիային նավթով և գազով, ինչը չի կարելի ասել ներկա նախագահի մասին: Հենց Ալիևը կարողացավ իրագործել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը»` շրջանցելով Հայաստանը: Հայաստանն իր նորագույն պատմության մեջ ավելի մեծ թշնամի, քան Ալիև-ավագն է, չի ունեցել: Նրա որդին ընդամենը հոր գունատ պատճենն է:

Իսկ հիմա մի քիչ պատմություն: Ալիևների տոհմը սերում է Նախիջևանի քրդական շեյխերից: Հեյդարի կարիերայի աճին ժամանակին օգնեց հասնել Հասան քեռին` 1930-1940թթ. Ադրբեջանի կոմկուսի նախկին քարտուղարը: Նախիջևանի կլանը միշտ առանձնանում էր հաստատակամությամբ և համառությամբ դրված նպատակներին հասնելու մեջ: Կլանը քաղաքական ասպարեզ դուրս եկավ որպես իշխող դեռ 60-ականների վերջին: Նախիջևանցի Հեյդար Ալիևի ԱԱԿ գեներալ-մայորի պաշտոնը շուտով փոխարինվեց ադրբեջանական կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնով: Դառնալով Խորհրդային Ադրբեջանի թիվ մեկ քաղաքական գործիչը` նա բոլոր ջանքերը գործադրեց հնազանդ վարչակազմ ստեղծելու համար: Առանցքային պաշտոններում, կենտրոնում և տեղերում, նշանակվում էին նրանք, ում առաջին քարտուղարը կարող էր վստահել` Նախիջևանի ծագում ունեցողներին: Կլանի գերիշխանության տնտեսական հիմքն այդ ժամանակ դարձավ ծաղիկների առևտուրը, որով ադրբեջանցիները զբաղվում էին ողջ ԽՍՀՄ տարածքում: Մի խոսքով, Հեյդար Ալիևը Խորհրդային Ադրբեջանում «Աստված, արքա և հրամանատար էր»: Այդպես շարունակվեց մինչև 1987-ը, երբ Միխայիլ Գորբաչովը հետադիմական մարդու հեղիանակություն ունեցող Ալիևին պաշտոնից զրկեց: Արդյունքում նա զրկվեց իրավիճակի վրա ազդելու կարևորագույն լծակներից, և իշխանություն կառուցելու նրա տարիների ջանքերը հօդս ցնդեցին: Սակայն հերթական հեղաշրջումն Ադրբեջանում, որն իրականացրեց գնդապետ Սուրեթ Հուսեյնովը 1993-ի ամռանը, կրկին իշխանության ղեկին կանգնեցրեց Հեյդար Ալիևին, որին հաջողվեց վերականգնել և ամրապնդել նախիջևանյան կլանի հզորությունը:

Ասում են, որ ադրբեջանցի դիվանագետների գլխավոր խնդիրն արտասահմանում Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելն է: Ավելին, եթե հանկարծ դեսպանը չկատարի առաջադրված խնդիրը, նրան ուղղակի հետ կկանչեն: Ինչ վերաբերվում է Ալիև-կրտսերին, ապա երբեմն թվում է, թե նրա ողջ գործունեությունն Ադրբեջանի նախագահի պաշտոնում հանգում է հոր անունն ավելի փառաբանելուն, որն իրականում երեք ամիս առաջ էր մահացել պաշտոնապես հայտարարված ամսաթվից, ակամայից հարց է ծագում. մի՞թե ողջ Ադրբեջանն իրոք այդպես է կարծում…Միգուցե նրանք ուղղակի ծաղրո՞ւմ են: Չնայած ադրբեջանցիներն ավելի օրինապաշտ են, քան օրինակ հայերը: Ժողովրդավարությունը և մարդու իրվավունքները Բաքվի համար չեն: Իսկ երբ Ալիև-կրտսերը հասկանա, որ նավթի և գազի պաշարներն անվերջ չարաշահել չի կարելի, ուշ կլինի: Նրա հայրն ավելի լավ էր հասկանում, չնայած նրան, որ հենց Ալիև-ավագի օրոք ազատագրվեցին այն տարածքները, որոնք այժմ կազմում են ԼՂՀ անվտանգության գոտին: Նա, ի տարբերություն որդու, զենքը չէր թափ տալի, և քիչ էր մնում խաղաղության մասին համաձայանգիր կնքեր Քի-Ուեստում: Չստորագրեց հենց որդու պատճառով: Ահա Իլհամն էլ ուժերի ներածին չափով շնորհակալություն է հայտնում հորը, թեև այս ամենն ավելի շատ նման է նորմալ մարդկային զգացմուքների ծաղր ու ծանակի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---