«Արաբական գարունն» ավելի շատ է ընկղմում Մերձավոր Արևելքը քաոսի մեջ

Սիրիական ընդդիմությանը ոչ ոք չի պատրաստվում պաշտպանել, ավելին, ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ սիրիական հուզումներն իրեն չեն վերաբերվում

«Արաբական գարունը» սպառնում է կործանել ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլ նաև հարակից տարածաշրջանները, մասնավորապես Կովկասը: Վատ օրինակը վարակիչ է, և Հարավային Կովկասի ընդդիմությունը ողջ ուժերով փորձում է գնալ «արաբ եղբայրների» հետքերով և Թունիսի ու Լիբիայի դեպքերի կրկնությունը սարքել: Եգիպտոսի դեպքերը քիչ գրավիչ են, քանզի մի բռնապետությունը փոխարինվել է մյուսով, որը միգուցե ավելի կոշտ է:

PanARMENIAN.Net - Հատկապես ակտիվ է դրսևորում իրեն ընդդիմությունն Ադրբեջանում և Հայաստանում, չնայած ղարաբաղյան հակամարտության առկայությանը, որը հանգամանքների անհաջող դասավորության դեպքում կարող է առաջատար ուժ դառնալ, որը կարող է ընդդիմությանը մղել դեպի իշխանության գլուխ: Եվ եթե Հայաստանում ղարաբաղյան գործոնը զսպիչ դեր է խաղում, ապա Ադրբեջանում դրա վրա նույնիսկ ուշադրություն էլ չեն դարձնում: Դա հասկանալի է՝ Ալիևների կլանը տապալելու համար պետք է բոլորովին այլ միջոցներ, քան թե բոլորին ձանրացրած «գնանք և ազատագրենք» կոչերը: Բաքվի ընդդիմությունը գրեթե ոչինչ չի խոսում Ղարաբաղի մասին, արդարացի կերպով համարելով, որ միայն կարգախոսներով հեռու չես գնա, երբ բնակչության մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, ընդ որում այնպիսի անելանելի, որ նախագահը ներել է ջրի համար պարտքերը: Եվ այս ամենը տեղի է ունենում ՀՆԱ աճի, բանակի հզորության և նավթի ու գազի անհամար պաշարների մասին բարձրագոչ հայտարարությունների ֆոնի վրա: Իրաքը և Լիբիան նույնպես նավթ ունեն: Բայց սիրիական ընդդիմությանը ոչ ոք չի պատրաստվում աջակցել, ավելին, ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ սիրիական հուզումներն իրեն չեն վերաբերվում:

Նույնիսկ ՄԱԿ-ը, չնայած ինչ-որ կառուցողական բան անելու իր անկարողությանը, չկարողացավ Սիրիայի մասին բանաձև ընդունել: ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները չկարողացանՍիրիայում հակակառավարական ուժերի դեմ բռնությունը դատապարտելու մասին համատեղ հայտարարությունը համաձայնեցնել : Համարյա երկուսուկես ժամ տևած նիստը սահմանափակվեց միայն յուրքանաչյուր երկրի դիրքորոշումները ներկայացնելով:

Ռուսաստանի ներկայացուցիչը հանդես եկավ կոշտ բանաձև ընդունելու դեմ: «Սիրիայում ներկա իրավիճակը սպառնալիք չի ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասաց ՄԱԿ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինն իր ելույթում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան առաջարկել էին հայտարարությունների նախագիծ՝ Սիրիայի իշխանությունների կոշտ դատապարտումով: Սակայն մնացած երկրները դեմ հանդես եկան և ուստի նիստը որոշվեց բաց անել:

Ամենայն հավանականությամբ, բանաձևը չընդունվեց Իրանի պատճառով, որը, արևմտյան մեկնաբանների կարծիքով, կանգնած է արաբական հեղափոխությունների ետևում: Սակայն դա ընդամենը վարկած է, քանզի Եգիպտոսը, Թունիսը, Լիբիան ամեն դեպքում աշխարհիկ երկրներ են՝ չնայած, որ իսլամը հայտարարված է որպես պաշտոնական կրոն: Բայց եթե համեմատություն անցկացնել Հարավային Կովկասի հետ, ապա Սիրիայի փոխարեն կարելի է պատկերացնել Ադրբեջանը: Նույնիսկ եթե ընդդիմության թույլ ելույթները վերաճեն հակահառավարական լուրջ ցույցերի, Ալիևների ռեժիմին ոչ ոք ոչինչ չի ասի: Ալիևը նույնիսկ ավելի շահավետ իրավիճակում է՝ նա նավթ ունի և սպառնալիք Իրանի կողմից:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նրան ոչ ոք լուրջ չի ընդունում զուտ աշխարհաքաղաքական պատճառներով: Այս դեպքում դա լավ է, և չլիներ թուրքական էքսպանսիայի հնարավորությունը՝ ոչ ռազմական, այլ ընդամենը տնտեսական, ապա կարելի էր խոսել Հայաստանի մասին որպես տարածաշրջանի ամենահանգիստ երկիր: Ճիշտ է, թուրքական սպառնալիքը գոյություն ունի, և ամբողջությամբ այն անտեսել չի կարելի: Հենց Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանում լարվածության աղբյուր Ադրբեջանի և Վրաստանի հետ սերտ (միայն խոսքերով) հարաբերությունների պատճառով: Թուրքական ներդրումներն Ադրբեջանում կազմում են 6 մլրդ դոլար:

Իսկ առայժմ շուրջ 700 սիրիացիներ հատել են հարևան Լիբանանի սահմանը երկրում արտակարգ իրավիճակի պատճառով: Փախստականների մեծամասնությունը կանայք են և երեխաներ: Եվ նրանք փախչում են ներքաղաքական տեսանկյունից անկայուն Լիբանան, որովհետև Սիրիայում հայտնի չէ, թե ուր կտանի երկիրը ընդդիմության և Բաաս կուսակցության միջև դիմակայությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---