Ծերության մեխանիզմները. Մարդիկ միևնույն կերպ չեն ծերանումԿենսաբանական տարիքը կարելի է վերահսկել սպորտի, կանոնավոր սննդի, կանոնավոր բժշկական հետազոտությունների և ծխելուց հրաժարվելու շնորհիվ 10 դեկտեմբերի 2015 Ծերացումը մարդու օրգանիզմի մասերի և համակարգերի աստիճանական դեգրադացիայի կենսաբանական գործընթացն է և դրա հետևանքները: Լուսնի գաղտնիքները. Ինչպես է Երկրի արբանյակն ազդում մեր կյանքի վրաԼուսինն իր գրավիտացիոն դաշտով ազդում է Երկրի կենսոլորտի վրա և մասնավորապես, առաջացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխություններ 4 դեկտեմբերի 2015 Լուսինը Երկիր մոլորակի բնական արբանյակն է և երկրորդ վառ օբյեկտը երկնակամարում Արեգակից հետո: Միջին տարածությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև 384.467 կմ է: Բնական աղետներ. Հետևեք կենդանիների վարքագծինՈրսկան շան համեմատ, մարդը գործնականում զրկված է հոտառությունից, չղջիկի համեմատ` խուլ է, ի տարբերություն միջատների ունակ չէ զգալ էլեկտրամագնիսային դաշտերը 3 դեկտեմբերի 2015 Կենդանիների համեմատ մարդը բավականին «խեղված» էակ է զգայարանների տեսակետից: Մենք տեսողության մակարդակով չենք ընկալում ուլտրամանուշակագույն ճառագայթները և բևեռացված լույսը: Մարդը խուլ է ուլտրաձայների և ինֆրաձայների դեպքում, թեև դրանց ազդեցությունը մարդու վրա մեծ վտանգներով է հղի: Ընկերները միմյանց նման են ոչ միայն հետաքրքրություններով, այլև գեներովՊարզվում է՝ ընկերները կենսաբանորեն մոտ են, օրինակ, ինչպես հինգերորդ սերնդի ազգականները, այսինքն զույգի նախանախանախաթոռները` ընդհանուր գեների մոտ 1%-ի մակարդակով 3 դեկտեմբերի 2015 Ընկերների նման հետաքրքրություններն ու այլ առանձնահատկությունները այժմ բացատրում են ոչ միայն հոգեբանությունը, այլ նաև գենետիկան: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ներկայացված է Նիկոլաս Քրիստակիսի և Ջեյմս Ֆաուլերի հետազոտությունը, որտեղ ասվում է ընկերների գենետիկ նմանության մասին: Նյարդային բջիջները վերականգնվում ենԳիտնականները հայտարարում են, որ ուղեղը փոխվում է, վերականգնվում է և զարգանում է նաև մեծահասակների մոտ բազում գործոնների ազդեցությամբ 2 դեկտեմբերի 2015 Գիտությունն ապացուցել է, որ նյարդային բջիջները վերականգնվում են: Վերջապես նրանցից հանվել է կենսաբանորեն խտրական «մեղադրանքը» վերականգնվելու անկարողության մասին: Գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը, ինչպես նաև կենդանիներինը, անընդհատ զարգացման մեջ է և չի սահմանափակվում մանկության և պատանեկության տարիներով: ![]() Գիտնականները վերծանում են շների «լեզուն»Գիտնականները շների վարքագծի շատ հետաքրքիր առանձնահատկություն են հայտնաբերել, որի մասին չգիտեին ոչ միայն շուն պահողները, այլ նույնիսկ փորձագետ կինոլոգները 1 դեկտեմբերի 2015 Էվոլյուցիոն գործընթացների ավելի խորը ուսումնասիրության նպատակով գիտնականներն ուսումնասիրում են տարբեր կենդանիների հոգեբանությունը, այդ թվում շների: Հետազոտությունների արդյունքում գիտնականները վերծանել են շների վարքագծի որոշ առանձնահատկություններ: Սիրիայի մասին. Համոզելու շնորքը` նախագահի մակարդակովՌուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո Վաշինգտոնը հանկարծ հրաժարվեց Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից և հազիվ թե ինչ-որ մեկը մտածի, որ այդ փոփոխությունները կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչ է ասել Պուտինն Օբամային Նյու Յորքում կայացած հանդիպմանը: 3 հոկտեմբերի 2015 Բավականին տևական ժամանակ է, ինչ ամբողջ սիրիական գործընթացը հանգել էր գրոհայինների կողմից տարածքներ գրավել-հանձնելուն, ավելի շատ` գրավելուն, Ասադի հրաժարականը պահանջող ամերիկացիների անդադար պահանջներին, հրաժարականը բացառելու մասին Ասադի հայտարարություններին և հակաահաբեկչական կոալիցիայի հարվածներին, հիմնականում` անարդյունավետ: Գործընթացը դոփում Էր տեղում` սպառնալիք հանդիսանալով ամբողջ աշխարհի համար և հազարավոր մարդկանց կյանքեր խլելով: «Սպիտակ օձիգների» մաֆիոզ կլանի ներկայացուցչին «բռնացրել են» ՎիլնյուսումՇալաբաևին ուղղված հարցեր ունեն նաև Ղազախստանում, որտեղ նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում գույքի առգրավմամբ 21 սեպտեմբերի 2015 Վիլնյուսում ոստիկանությունը բերման է ենթարկել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ Սիրիմ Շալաբաևին, որը երկար ժամանակ է թաքնվում է Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Ղազախստանի արդարադատությունից: NASA-ի հնարավոր ծրագրերը Լուսնի վրա. Վայրէջք և կայանի կառուցում 12 տարի անցԱՄՆ աէրոտիեզերական գործակալությանն է ներկայացվել Լուսնի հետազոտման հերթական, շատ ավելի հավակնոտ ծրագիրը 21 հուլիսի 2015 Վերջին մարդատար թռիչքը դեպի Լուսին տեղի է ունեցել 1972 թ. դեկտեմբերին: «Ապոլոն-17»-ի աստղագնացներ կապիտան Ջին Սերնանը և դոկտոր Հարիսոն Շմիդտը այս պահի դրությամբ վերջին մարդիկ են, որոնք վայրէջք են կատարել Երկիր մոլորակի բնական արբանյակում: Շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը, դիտարկում են Լուսնի վրա բնակելի կայանի ստեղծման հնարավորությունը գիտական հետազոտությունների և այլ նպատակների համար: Այս հավակնոտ ծրագիրը դեռ թղթի վրա է միայն: Սակայն Լուսնի հետազոտման հերթական, նախորդներից շատ ավելի հավակնոտ ծրագիր ներկայացվեց «Ապոլոն-17» գիտարշավի մասնակիցների Լուսնի վրա վայրէջք կատարելու 46-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ: Առանցքային գործոններն են` առաքելության իրագործման համար պահանջվող ծախսերի հնարավոր նվազումը և լայնածավալ միջազգային համագործակցությունը: Միջուկային համաձայնագիրը. Երկար սպասված «կարևոր ձեռքբերումից» մինչև «պատմական սխալ»Իրանի և միջնորդների համաձայնությունը երկար սպասված և կարևոր ձեռքբերում է, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը 20 հուլիսի 2015 Իրանն ու միջնորդների «վեցյակը»՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, հուլիսի 16-ին համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Պատմական իրադարձությանը անմիջապես հետևեցին աշխարհի մի շարք երկրների առաջին դեմքերի, ինչպես նաև փորձագետների արձագանքներ ու գնահատականներ: Խոսվեց Իրանի դեմ պատժամիջոցների վերացման դրական և բացասական կողմերի մասին: Վիեննայի հաջողությունը, որն ԻԻՀ-ն դուրս է բերում երկարատև միջազգային մեկուսացումից, տոնեցին թե' հայրենիքում, թե' այլուր ապրող իրանցիները: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է միջուկային համաձայնագրի շուրջ հնչեցրած հիմնական հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի տնտեսական երկկողմ հարաբերությունների վրա պատժամիջոցների վերացման ազդեցության գնահատականը, համաձայնագրի իրականացման արդյունքում տարածաշրջանի երկրների դերի ակնկալվող փոփոխության ուղղությունը: | ![]() ![]() ![]() ![]() Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |