Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն ՀոքինգՀոքինգը եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա 19 հունվարի 2015 Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ է, որը, չնայած Նոբելյան մրցանակի բացակայության, բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակներ ունի: Նա ծնվել է մեկ այլ՝ ոչ պակաս ակնառու ֆիզիկոսի՝ Գալիլեո Գալիլեյի մահից ուղիղ 300 տարի անց, որը նույնպես մեծ ազդեցություն էր թողել իր ժամանակվա գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա: Հայտնիները. «Մարդկության խիղճը»՝ Մահաթմա ԳանդիՍերնդակիցները նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում 6 հոկտեմբերի 2014 Մահաթմա Գանդին 1947-ին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից: Նրա անունը (Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդի) Հնդկաստանում այնպիսի ակնածանքով է շրջապատված, որով արտասանում են միայն սրբերի անունները: Լինելով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման շարժման գաղափարախոսն ու ղեկավարներից մեկը, ազգի հոգևոր առաջնորդն իր ամբողջ կյանքում պայքարեց երկիրը բզկտող կրոնական պառակտման, բռնության դեմ, որին կյանքի վերջում զոհ գնաց նաև ինքը: Բայց բռնությունից զերծ նրա փիլիսոփայությունը (սաթյագրահա) ազդեց խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժման վրա: Սերնդակիցները նրան «մարդկության խիղճ» էին կոչում, մարգարե ու սուրբ անվանում, բայց նախ նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում: PAN-ը հավաքել է Մահաթմայի կյանքի առավել հետաքրքիր դրվագները: Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ ԷրդողանիԻնչպես է Էրդողանի արարողակարգային ծառայությունը ներկայացնում Թուրքիայի նախագահի հյուրերին 24 սեպտեմբերի 2014 Աչքի անցկացնելիս նախագահական նստավայրում հյուրերի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումների պաշտոնական լուսանկարները, նկատելի է դառնում աննշան, բայց հետաքրքրական մի նրբություն՝ բանակցությունների ժամանակ հյուրերին նստեցնելու կարգը: Դոկտոր Շորազի արկածները Եվրոպայում կամ մեկուսարան Ավստրիայում Մալթայի առանձնատան փոխարենՆորմալ ընդդիմադիրները սովորաբար փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանության հետ: Ռահատ Ալիևը հեռացավ երկրից այլ դրդապատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր 7 օգոստոսի 2014 Շատերն այսօր դետեկտիվ պատմություն, գրեթե թրեշ-թրիլեր են անվանում հետաքննությունն այսպես կոչված դոկտոր Շորազի գործով: Այս անձն այն սակավաթիվ օտարերկրացիներից է, որոնք պաշտպանություն էին փնտրում Եվրոպայում՝ փորձելով թաքնվել քրեական հետապնդումից: Եվ նրանցից մեկը, ում դա տևական ժամանակ հաջողվում էր: Ազգային լրտեսամոլությունը Բաքվում. Թիրախում են լեզգիները, ավարներն ու թալիշներըԱդրբեջանական ԶԼՄ-ների տեսություն 2 հուլիսի 2014 «Ռուսաստանաբնակ հայամետ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում», գրում է Moderator.az-ը: Մեկնաբանելով դա՝ «հայտնի հասարակական և քաղաքական գործիչ» Ագիլ Սամեդբեյլին պնդում է. Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումը ամենից շատ իրեն կարող է վնասել…այդ քաղաքագետը թեև հայամետ է, բայց հիմար չէ: Նա հասկանում է, որ ուժերի հարաբերակցությունը փոխվում է ի նպաստ Թուրքիայի: Իսկ դա ոչ միայն Թուրքիայի խելամիտ քաղաքականության, այլ նաև Ռուսաստանի հիմար քաղաքականության հետևանք է; Մեր տարածքների օկուպացիայի մեղավորը Ռուսաստանն է… Առաջիկա տարիներին մենք կդառնանք մեծ քաղաքական իրադարձությունների վկան»: Մեզ մնում է միայն համաձայնվել այդ նախազգուշացման հետ: Առավել ևս, որ դա ոչ այլ ինչ է, քան մեջբերում Տարասովի հոդվածից: ![]() Ինչպե՞ս փոխենք կյանքն ԱդրբեջանումԴենիս Դվորնիկով. Եթե մենք չստեղծենք քաղաքակիրթ ապագայի կերպար Ադրբեջանի համար, ապա ոչ ոք դա չի անի 2 հուլիսի 2014 Սա միանգամայն կենսական հարց է բոլոր քաղաքակիրթ պետությունների համար, որոնց ճակատագիրն, այսպես թե այնպես, կապված է Ադրբեջանի հետ, թեկուզ աշխարհագրորեն: Ռուսաստանը, Վրաստանը, և, անշուշտ, Հայաստանը, բազում ուժեղ զգացմունքներ են ապրում այդ զարմանալի հետխորհրդային պետության հետ հարևանությունից, որը, հավանաբար, ամենաանհանգիստն է ու էկզոտիկը նախկին ԽՍՀՄ բեկորներից: Մերձավոր Արևելքն անկախ Քրդստանի ստեղծման շեմին էԱնկարային բուֆեր է հարկավոր Իրաքի ու Թուրքիայի միջև և Հյուսիսային Քրդստանը կարող է հաջողությամբ կատարել այդ դերը 1 հուլիսի 2014 «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման կողմից վերահսկվող տարածքներում նորաթուխ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխավորությամբ Իսլամական խալիֆայություն ստեղծելու վտանգավոր նախաձեռնությունը ստիպեց Թուրքիային ու Իսրայելին այլ կերպ նայել քրդական խնդրին: Այդպես, Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Հուսեյն Չելիկը հայտարարեց, որ Իրաքում Քրդական ինքնավար շրջանի կողմից անկախության հռչակումը կարող է բխել Անկարայի շահերից: Հայտարարությունն ընկալվեց որպես նահանջ այն դիրքերից, որը Թուրքիան զբաղեցնում էր տասնամյակներ շարունակ: Եվրոպան ու աշխարհը վերափոխած կրակոցըԱռաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 34 պետություն, որոնք բաժանված էին երկու կոալիցիայի՝ Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սերբիա, ավելի ուշ Ճապոնիա, Իտալիա, Ռումինիա, ԱՄՆ) 28 հունիսի 2014 «Բոլորը փնտրում են ու չեն գտնում այն պատճառը, թե ինչու սկսվեց պատերազմը: Որոնումներն ապարդյուն են, պատճառը միևնույն է չեն գտնի: Պատերազմը սկսվեց ոչ թե ինչ-որ մի պատճառով, այլ միանգամից բոլոր պատճառներով»,- ասել է ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը: Մերձավոր Արևելքի հայաթափումը՝ վերջի՞նը, նախավերջի՞նըԴեռ նախորդ դարի 70-ականներին հայերը հանգիստ ապրում էին Մերձավոր Արևելքում, ակտիվորեն մասնակցում հյուրընկալած երկրների կյանքին 11 հունիսի 2014 Հայոց ցեղասպանության տարիներին, թուրքական յաթաղանից մազապուրծ հայերը, հաստատվում էին մոտակա երկրներում: Այդպես ձևավորվեց Մերձավոր Արևելքի հայ համայնքը, որը հասնում էր մոտ 200 հազարի: Լիբանանում, Եգիպտոսում ու Սիրիայում որբանոցներ բացվեցին ծնողազուրկ երեխաների համար: Արաբները ըմբռնումով էին վերաբերվում փախստականներին, եթե չասենք ավելին՝ Օսմանյան կայսրությունն ատող արաբների համար հայերը գրեթե եղբայրներ էին: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ Լիբանանը, Եգիպտոսը, Մերձավոր Արևելքն ընդհանուր առմամբ, փախստականներին ընդունեցին որպես իսկական հարևաններ ու բարեկամներ: 70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունըOverlord գործողությունը խոշորագույն դեսանտային գործողությունն է համարվում պատմության մեջ, որին մասնակցել է մոտ 3 մլն մարդ 6 հունիսի 2014 70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը, ինչը փաստացի նշանավորեց երկրորդ ճակատի բացումը հիտլերյան Գերմանիայի դեմ: Գործողությունը սկսվեց 1944 թ. հունիսի 6-ի վաղ առավոտյան և ավարտվեց 1944 թ. օգոստոսի 31-ին, որից հետո դաշնակիցները հատեցին Սենա գետը, ազատագրեցին Փարիզը և շարունակեցին առաջխաղացումը մինչև ֆրանս-գերմանական սահման: | ![]() ![]() ![]() ![]() Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |