Show must go-Իրանի և «վեցյակի» հաջորդ հանդիպումը կրկին ՍտամբուլումՄոսկովյան բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը հուլիսի 3-ին կկայանա Ստամբուլում 24 հունիսի 2012 «Վեցնյակի»` Իրանի հետ բանակցությունների հերթական փուլի ընթացքում կողմերին այդպես էլ չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Միանգամից նշենք, որ կողմերը չկարողացան պայմանավորվել, քանի որ կողմերի դիրքորոշումները միանգամայն հակասական են: Իրանը կարծում է, որ իրավունք ունի միջուկային էներգետիկա ունենալու և այդ հարցում իրեն մերժել չի կարելի: Արևմուտքը, իր հերթին, ոգևորվելով Իսրայելի արհեստական մտահոգվածությամբ, դեմ է դրան: «Եվրատեսիլը» Արևմուտքի համար շղարշ չդարձավ Ադրբեջանի հարցումԲաքվում Եվրախորհրդարանին մեղադրել են հայկական լոբբիին տուրք տալու համար, որը «բոլոր հնարավոր ուղիներով ջանում է արատավորել» Ադրբեջանին 5 հունիսի 2012 Ադրբեջանի հույսերը, որ «Եվրատեսիլը» Բաքվի համար լայն կբացի, եթե ոչ աշխարհի, ապա գոնե Եվրոպայի դռները, չարդարացան: Պերճաշուք ճակատամասը եվրոպական աչքից չթաքցրեց Ալիևի բռնատիրական ռեժիմը: Ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը 3 միլիարդ դոլար է ծախսել, ինչը մայիսի 24-ին չխանգարեց Եվրախորհրդարանին Ադրբեջանի վերաբերյալ բանաձև ընդունել, որում ասվում է, որ բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանում խոսքի ազատության և հանրահավքների իրավունքի ճնշմանը, պետք է անմիջապես դադարեցվեն: Մինչև նոյեմբեր Օբաման չի միջամտի ոչ սիրիական, ոչ իրանական հարցերին2012թ Իրանի և Սիրիայի հետ պատերազմները կարժենան 4 տրիլիոն դոլար` համաձայն Օքլանդի Ինստիտուտի զեկույցի 30 մայիսի 2012 Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մասնավորապես, Հուլայի կոտորածները պետք է Արևմուտքին լրջորեն ստիպեն մտածել արդյոք ում է աջակցում և որքանով է անհրաժեշտ Սիրիայում արդեն սկսված քաղաքացիական պատերազմը: Այն երեկ չի սկսվել, այլ մեկ տարի առաջ` որպես հակաասադական ելույթներ: «Համազգային առաջնորդի» «անհնազանդ» որդի՞նՀեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում 18 մայիսի 2012 ԼՂՀ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում 18 տարվա փխրուն հրադադարն այդպես էլ չհանգեցրեց արդյունքի, որի հույսը փայփայում էին պլանի հեղինակները. խախտումները շարունակվում են, Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնում և դիվերսանտներին ուղարկում է հայկական տարածք և այն ամենը, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում՝ սկսած ռազմական շքերթից, ավարտված ընտրություններով, հայտարարում «սադրանք»: ԱՄՆ-ը և Իսրայելը պատրա՞ստ են ճանաչել անկախ ՔուրդիստանըԵրևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ 6 մայիսի 2012 Քրդական խնդիրը միշտ գլխացավ է եղել Մերձավոր Արևելքի համար: Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում, Սիրիայում, Իրանում բնակվող քրդերը ցույց էին տալիս, որ ամեն ինչ հանգիստ է և նրանց ոչինչ պետք չէ՝ կուտակելով ուժերը և ռեսուրսներն իրավիճակի հերթական սրացման համար: Միաժամանակ, միասնական քուրդ ժողովուրդ այն առումով, որով աշխարհում պատկերացնում են «ժողովուրդ» հասկացությունը, գոյություն չունի: ![]() Անկարան դադարել է միջնորդ լինել Մերձավոր ԱրևելքումԹուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով 2 մայիսի 2012 Պաշտոնական Անկարայի հայտարարություններն ավելի ու ավելի են հիշեցնում անհասկանալի խառնաշփոթ, որը բխում է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհում սեփական տեղի ոչ ադեկվատ ընկալումից: Ժամանակին դառնալով ՆԱՏՕ-ի անդամ ԽՍՀՄ-ԱՄՆ դիմակայության պատճառով, Թուրքիայի ներկա ղեկավարությունը համարում է, որ կարող է իր պայմանները թելադրել դաշինքին: Այդպես եղել է ներկա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի նշանակման ժամանակ, այդպես է նաև հիմա: Իսլամը սպառնում է Ռուսաստանին ինքնության կորստովՊետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ 29 ապրիլի 2012 Ռուսական ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ), դատելով ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից, սրընթաց կորցնում է հասարակության մեջ տեղը՝ զիջելով այն իսլամին: Հնարավոր է, մամուլի հաղորդագրություններում կա չափազանցության տարր, սակայն փաստն ակնհայտ է. այն ժամանակ, երբ Եվրոպան շտապ աշխատում է հրաժարվել բազմամշակութայնությունից, Ռուսաստանում այն սկսում է ակտիվ ներմուծվել սոցիալական միջավայր: Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիսՎերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը 18 ապրիլի 2012 Ստամբուլում Իրանի և «վեցնյակի» հանդիպումն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ առումով սառը ցնցուղ էր Իսրայելի համար: Երուսաղեմում ակնհայտորեն սպասում էին, որ Իրանը, ինչպես և մեկ տարի առաջ, կտապալի բանակցությունները, և այդ ժամանակ Իսրայելը պատերազմ սկսելու առիթ կունենա: Սակայն ամեն ինչ հակառակը ստացվեց: Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամինԱյն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում 11 ապրիլի 2012 Երկրի բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնություն, ողջ աշխարհում հաշվվում են շուրջ 2,1 մլրդ քրիստոնյաներ, իսկ իսլամի հետնորդները կազմում են կես միլիարդ: Սակայն ներկա դրությամբ քրիստոնյաների թիվը նվազում է և կարող է կազմել մոլորակի բնակչության ընդամենը 25 տոկոսը, այն ժամանակ, երբ իսլամը նվաճում է նորանոր ջատագովների: Իսլամ՝ Արևմուտքի նոր ֆոբիանՍառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր 6 ապրիլի 2012 Արևմուտքը, այսինքն ԱՄՆ-ը և Եվրոպան վախենում են իսլամից: Այդ վախն ամեն կերպ քողարկվում է, բայց 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո այն գերաճեց: Պետք է նշել, որ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, տարբեր ֆոբիաների գերին են և դրանց պատճառները պարզելու փոխարեն ստեղծում են թշնամու կերպար: | ![]() ![]() ![]() ![]() Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |