Burning Man կամ «Այրվող մարդ» (վիդեո)Ինչպես է անցկացվում անապատային «ամենապոստապոկալիպտիկ» փառատոնը ![]() ![]() Անապատային ավազների մեջ թաքնված ուրվական քաղաք, հսկա ինստալյացիաներ, տարօրինակ շարժական շինություններ, հրեշավոր տեսքի մեքենաներ, թեմատիկ ճամբարներ, ոչ երկնային ծագման կերպարներով և կիսամերկ մարդիկ. միանգամից դժվար է կողմնորոշվել՝ Երկիր մոլորակի վրա՞ ես գտնվում, ուղղակի պոստապոկալիպտիկ շրջանում, թե՞ այնուամենայնիվ մասնակցում ես «Խելագար Մաքս» ֆիլմի նկարահանումներին: Ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը՝ աշխարհի ամենահայտնի Burning Man (բառացի անգլերենից՝ «այրվող մարդ») ամենամյա փառատոնն է, որն այդքան էլ փառատոն չէ: Մարդասպան երեխաներ, նավթ ու ցեղասպանությունԻնչ է կատարվում «Ավրորայի» հերոսի երկրում 29 մայիսի 2017 Հարավային Սուդանի Նուբիական լեռներում աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 28-ին Երևանում արժանացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր երկրորդ մրցանակին: Քաթինան Mother of Mercy հիվանդանոցի միակ բժիշկն է, որը սպասարկում է մոտ 750.000 մարդու: MP3 դարաշրջանի ավարտըՄայիսի գլխավոր գիտական իրադարձությունները 30 մայիսի 2017 Նորարար տեխնոլոգիաների ոլորտում աշխատող խոշորագույն ընկերություններն այսօր ձգտում են ամբողջ մոլորակն ապահովել անվճար ու գերարագ ինտերնետով: Մի կողմից դա թույլ կտա ավելացնել պոտենցիալ հաճախորդների քանակը, իսկ մյուս կողմից՝ արմատապես կփոխի հեռահաղորդակցությունների ամբողջ շուկան: Նպատակին հասնելու համար որոշ ընկերություններ մտադիր են հարյուրավոր փոքր արբանյակներ հանել ուղեծիր, մյուսները ընտրում են պակաս ծախսատար տարբերակն ի դեմս ստրատոսֆերայում պտտվող օդապարիկների, որոնք փոխանցում են ազդանշանը նույնիսկ ամենահեռավոր տարածքներ: Պայթյուն վերջին ակորդի ժամանակԻնչ է հայտնի Մանչեսթերի ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ 23 մայիսի 2017 Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Եղիցի լույսՄարտի գլխավոր գիտական իրադարձությունները 29 մարտի 2017 Վերջերս Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՄՀԵԿ) գիտնականները հայտարարեցին միանգամից 5 նոր մասնիկի հայտնաբերման մասին, որոնք բաղկացած են այսպես կոչված «հմայված» քվարկերից: Քվարկերը հիմնարար տարրական մասնիկներ են՝ աշխարհի հիմնական «աղյուսները»: Հենց այս մասնիկների հետազոտությունը կարող է լույս սփռել «նոր ֆիզիկայի» ՝ ֆիզիկական աշխարհի անհայտ մասի գոյության վրա, որը հեռանկարում կարող է բացատրություն տալ այնպիսի առեղծվածներին, ինչպիսիք են մութ նյութն ու մութ էներգիան: ![]() Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետԹուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացման նոր շրջանը 13 մարտի 2017 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդների ղեկավարությանն անվանել է նացիստների և ֆաշիստների հետնորդներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը նույն որակումն էր տվել Գերմանիայի իշխանություններին: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչը դարձավ թուրք-եվրոպական հարաբերությունների վատթարացման պատճառ 2017-ի մարտին: Զանգվածային անկարգություններ ԲաթումումՊատճառները, դեպքերի ընթացքը, հետևանքներն ու արձագանքները 13 մարտի 2017 Մարտի 11-ի երեկոյան Բաթումում զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք վերաճել են բախումների իրավապահների հետ: Առիթ է հանդիսացել $80 տուգանքը, որը նշանակվել էր վարորդին սխալ տեղում ավտոմեքենան կայանելու համար: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է բախումների պատճառները, դրանց հետևանքները, ինչպես նաև քաղաքական ուժերի և իրավապաշտպանների արձագանքը: Մենք եկել ենք խաղաղությամբԵրկրի բնական արբանյակի նվաճման վեց կարևորագույն քայլը 1 մարտի 2017 Օրերս տիեզերական թռիչքներ իրականացնող SpaceX ընկերության ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարեց, որ 2018թ-ին իրենք պատրաստ կլինեն դեպի Լուսին ուղարկել երկու զբոսաշրջիկ։ Նախատեսվում է, որ թռիչքը կտևի մոտ մեկ շաբաթ, իսկ Dragon-2 տիեզերանավը, որի միջոցով կկայանա ուղևորությունը, պտտվելու է Երկրի բնական արբանյակի շուրջ ու վերադառնա՝ առանց վայրէջք կատարելու։ Ողջույն, մենք այստեղ ենքNASA-ի «սենսացիոն» հայտնագործությունն ու դրա հետևանքները 23 փետրվարի 2017 Նախորդ տարվա օգոստոսին աստղագետների խումբը նշանակալից հայտնագործություն էր կատարել․ Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ հայտնաբերվեց Proxima b անունը ստացած էկզոմոլորակը, որը ոչ միայն երկրանման է, այլև տեղակայված է, այսպես կոչված, բնակելիության գոտում։ Մոլորակն ամբողջական պտույտն աստղի՝ կարմիր թզուկի շուրջ կատարում է 11,2 օրում, իսկ այդ երկնային մարմնի նվազագույն զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1,27-ը։ Սիրո օրերԻնչպես են տարբեր երկրներում նշում իրենց «Սուրբ Սարգսի տոնը» ![]() Արդեն 11 տարի է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը Սբ Սարգիս զորավարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այն կոչված էր փոխարինելու հայերի մեջ գնալով ավելի լայն տարածում գտնող Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների տոնին, որը նշում են աշխարհի մի շարք երկրներում: | ![]() ![]() ![]() ![]() Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |