Հույսով և խաղաղությամբ ամբողջ մարդկության համարՀունվարի գլխավոր գիտական իրադարձությունները 1 փետրվարի 2017 Տեխնոլոգիաների արագ զարգացումը թույլ է տալիս մարդկությանը ոչ միայն առավելագույն ճշգրտությամբ հայացք նետել տիեզերքի խորքերը, այլ նաև նորանոր գաղտնիքներ բացահայտել միկրոսկոպիկ օրգանիզմների բարդ աշխարհում: ԴՆԹ խմբագրման տեխնոլոգիան, դիտարկման նորագույն գործիքները միայն առաջին քայլերն են: Հետագայում մարդն ինքը կկարողանա «զրոյից» արհեստական կյանք ստեղծել` դրա սաղմերն արդեն տեսանելի են: Մեծ հայտնագործությունների տարի2016-ի գլխավոր գիտական իրադարձությունները 19 դեկտեմբերի 2016 Իսկական գիտնականի համար ոչ այնքան կարևոր է իր տեսական հետազոտությունների փորձնական հաստատումը, որքան դրանք ստուգելու փաստը. չէ որ գիտության համար համարժեք են էքսպերիմենտի ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքները: Դրանք հավասարապես կարևոր են իսկությունը բացահայտելու համար: Օրինակ, Մեծ ադրոնային կոլայդերում բարձր էներգետիկ բոզոնի հայտնաբերման հերքումը 2016-ին Տարրական մասնիկների ստանդարտ մոդելի յուրօրինակ հաղթանակն էր: Տասնամյակներով ստուգված ֆիզիկայի մոդելը դիմացավ Ստանդարտ մոդելի շրջանակներից դուրս «նոր ֆիզիկա» որոնողների ճնշմանը: Մյուս կողմից, ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում այդ «նոր ֆիզիկայի» առկայությունը, ուստի գիտնականները ստիպված կլինեն շարունակել որոնումները: Absolut ArtԱրվեստը՝ շշի մեջ 9 դեկտեմբերի 2016 Նյու Յորքում գտնվող ամերիկյան արվեստի «Ուիթնի» թանգարանում ցուցադրված հազարավոր ցուցանմուշների կողքին հատկապես առանձնանում է մի նկար։ Դրա հեղինակը պոպ-արտի կնքահայր Էնդի Ուորհոլն է։ Թանգարանում Ուորհոլի ներկայացրած 121 նկարի շարքում այս մեկը ստեղծման ուրույն պատմություն ունի։ Կանայք միշտ են տղամարդկանցից երկար ապրելՆոյեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները 9 դեկտեմբերի 2016 Գիտական աշխատանքը միայն աշխատասենյակներում և լաբորատորիաներում տեսական հետազոտությունները չեն, այլ նաև հսկայական դաշտային աշխատանք է, որը հաճախ կապված է զրկանքների հետ և կարող է նաև վտանգավոր լինել: Օրինակ, նոյեմբերի կեսին տասնյակ եվրոպացի գիտնականներ մեկնեցին Անտարկտիկա` ամենահին սառույցը գտնելու, որի քիմիական բաղադրությունը թույլ կտա իմանալ, թե նախկինում ինչ ջերմաստիճան է եղել Երկիր մոլորակում: Իսկ օդի սառած պղպջակները շատ բան կարող են ասել գազերի պարունակության մասին, որոնց շնորհիվ ջերմությունը մթնոլորտում պահպանվում է, օրինակ, ածխաթթու գազի մասին: Եվ սա իսկությունն իմանալու բարդ ճանապարհի միայն մեկ օրինակ է: Նավերի «գերեզմանոցն» ու անհաջող վայրէջքը Կարմիր մոլորակումՀոկտեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները ![]() Միլիարդատեր Իլոն Մասկի վերջին հայտարարությունն առաջիկա տարիներին դեպի Մարս մարդատար առաքելություն գործուղելու մտադրության մասին հոռետեսության ալիք բարձրացրեց գիտական շրջանակներում: Ի տարբերություն գովազդի դյուրահավատ սպառողի, գիտության մարդիկ հիանալի հասկանում և գիտակցում են այն խնդիրների հսկայական կույտը, որը ծառացել է նման հավակնոտ նախագծի իրականացման ճանապարհին: Այս պահի դրությամբ հասկանալի չէ, թե հատկապես ինչ եղանակով է մտադիր Մասկը հասնել նպատակին` հնարավոր է, այդ հայտարարությունը լոկ հերթական փիար քայլն է: Իսկ ճշմարիտ գիտությունն ամեն օր բախվում է Կարմիր մոլորակը ենթարկելու անկարողության հետ` հոկտեմբերին Մարսի հերթական «զոհը» դարձավ «Սկիապարելլի» զոնդը: Հավանաբար, սա նշանակում է, որ Մասկը ստիպված կլինի սպասել: ![]() Պատմությունը՝ ուրբանիզացիայի մասնիկԻնչպես են աշխարհում նոր շունչ տալիս հնին ![]() Ժամանակակից աշխարհում բնակչության աճի հետ մեկտեղ ուրբանիզացիան անխուսափելի և բնական երևույթ է: Կյանքի ռիթմն արագանում է, քաղաքները՝ մեծանում, իսկ հին շինությունները երբեմն կորցնում են իրենց արդիականությունն ու դառնում անպիտան: Ավելի մութ չի լինումԿփոխի՞ արդյոք նոր բացահայտումը Տիեզերքի մասին մեր պատկերացումները 26 հոկտեմբերի 2016 Հոկտեմբերի 24-ին հեղինակավոր Scientific Reports հանդեսում հրապարակված գիտական հոդվածը ցնցել է գիտական հանրությանը: Հոդվածում կասկածի տակ է դրվում գլխավոր տիեզերաբանական մոդելը, որի հիման վրա գիտությունը նկարագրում է Տիեզերքի լայնամասշտաբ կառուցվածքն ու պահվածքը: Աստղագետների միջազգային խմբի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Տիեզերքի արագացված ընդլայնում կարող է և չլինել, իսկ դա նշանակում է, որ 21-րդ դարի գլխավոր գիտական գաղտնիքներից մեկը` այսպես կոչված «մութ էներգիան», կարող է ընդամենը սխալմունքի արդյունք լինել: Դա կարող է արմատապես փոխել մեր բոլոր պատկերացումներն աշխարհի մասին: Արյան թանձրությունը հղիության ժամանակԻնչպես ախտորոշել և պայքարել հետևանքների դեմ 4 հոկտեմբերի 2016 Արյունը հեղուկ է, որը որոշակի կոնսիստենցիա ունի անոթներով հեշտությամբ անցնելու համար: Մածուցիկությունն արյան կարևորագույն պարամետրերից մեկն է: Oրգանիզմի իր իսկ դեմ ուղղված զենքըԱլերգիայի պատճառներն ու վտանգը 26 սեպտեմբերի 2016 Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր տեսակներից տառապող մարդկանց թիվը: Պսիխոպաթ և սոցիոպաթՈ՞վ է ավելի վտանգավոր 5 սեպտեմբերի 2016 Պսիխոպաթն ու սոցիոպաթը հոգեբանության մեջ ընդունված եզրույթներ են, որոնք կիրառվում են անձի հակասոցիալական խանգարումներով մարդկանց նկարագրության համար: | ![]() ![]() ![]() ![]() Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Տնտեսություն: Մանր չկա ու չի լինելու Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |