Հեյկի Ռենատե Պայչ.Գերմանիան ձեռնարկել է բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանին ներգրավելու «Եվրոպայի ընդարձակում. նոր հարեւաններ» Եվրամիության ծրագրում25 մայիսի 2005 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հեյկի Ռենատե Պայչը: Ինչպե՞ս եք գնահատում հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները: Հայաստանի անկախությունից հետո մեր երկրները զարգացնում են բարեկամական եւ ակտիվ հարաբերություններ բոլոր ոլորտներում: Գերմանիան ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ ամենամեծ դոնոր- պետությունն է:Ի՞նչ մակարդակի վրա է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը եւ ինչպիսի՞ք են դրա զարգացման հեռանկարները: Հանրապետության անկախացման շրջանում տնտեսական համագործակցության շրջանակներում Գերմանիան Հայաստանին է տրամադրել 169,5 միլիոն եվրո: Տեխնոլոգիական համագործակցության հիմնական ծրագիրը (GTZ) ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ` Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների խթանմանը: Հայ-գերմանական ֆինանսական գործակցությունը ներառում է երեք հիմնական ոլորտներ. Էներգետիկ, կոմունալ ենթակառույցների զարգացում եւ ֆինանսական ու մասնավոր հատվածի զարգացում: 2005թ.-ի ապրիլին Բոննում կայացած բազմակողմ բանակցությունների արդյունքում Հայաստանին տրամադրվեց 27 միլիոն եվրո երկամյա ծրագրի իրականացման համար:Մտադի՞ր են արդյոք Գերմանիան եւ Հայաստանն իրականացնել նոր ծրագրեր առեւտրա-տնտեսական եւ տուրիստական ոլորտներում: Կցանկայի նշել գերմանական մի քանի խոստումնալից ներդրումներ: Մի շարք գերմանական ընկերություններ մտադիր են առավել զարգացնել իրենց ներկայությունը հայաստանում: Թույլ տվեք շեշտել այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն է վերցրել իր վրա` ինչպես օրինակ` թափանցիկ իրավական դաշտի ապահովում:Մեր երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների զարգացման ի՞նչ հեռանկարներ կլինեն «Եվրոպայի ընդարձակում. Նոր հարեւաններ» ԵՄ-ի ծրագրում Հայաստանի ներգրավումից հետո: Գերմանիան ձեռնարկել է բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանին «Եվրոպայի ընդարձակում. Նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Այս ծրագրին մասնակցելը եվրոպական կառույցներին մոտենալու եւս մեկ քայլ է: Տվյալ նախաձեռնության շրջանակներում Հայաստանին վերաբերող զեկույցի մշակումից հետո, նախատեսվում են Եվրահանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության միջեւ նախատեսվում են գործողությունների պլանի արագ իրականացման մասին բանակցություններ: Բունդեսթագում հայերի ցեղասպանության բանաձեւի մասին քննարկումներն ինչպե՞ս կարող են ազդել գերմանա-թուրքական հարաբերությունների վրա: Ի՞նչ ազդեցություն կունենա բանաձեւի ընդունումը հայ-գերմանական հարաբերությունների վրա: Մենք մշտապես օգտագործել ենք Հայաստանի եւ Թուրքիայի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները, որպեսզի նպաստենք երկու երկրների ուղիղ երկխոսության հաստատմանը: 2004թ.-ի ապրիլին Հայաստան կատարած իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը շեշտեց պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը:Հնարավո՞ր է, որ Թուրքիայի ճնշման տակ հայերի ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը կանգնեցվի կամ դադարեցվի: Բանաձեւին արձագանքելու խնդիրը պետք է որոշի Բունդեստագը:![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |