Ալեքսանդր Սկակով.

Հարավային Կովկասի «անորոշ» վիճակը չի կարող հավերժ լինել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դեռ հանդիսանում է Հարվային Կովկասի տարածաշրջանում գլխավոր խաղացողներից մեկը եւ, բնականաբար, չի պատրատվում այդպես հեշտ հեռանալ: Ճիշտ է, Վրաստանի օգնությամբ տեղի է ունենում երկրի որոշակի դուրսմղումը Կովկասյան լեռնաշղթաից այն կողմ: Դաշտում պատրսատվում են հայտնվել Թուրքիան եւ Եվրամիությունը` չհաշված ԱՄՆ մեծացող ազդեցությունը: Տարածաշրջանի խնդիների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:
Ինչպե՞ս եք Դուք գնահատում Հարավային Կովկասի ներկա դրությունը` հաշվի առնելով չկարգավորված հակամարտությունները:

Հարավային Կովկասի դրությունն անչափ անկայուն է, դա ինչ-որ անկայուն հավասարակշռություն է, հավասարակշռություն` պատերազմի եւ խաղաղության եզրին, ինչը չի կարող երկար շարունակվել: Դեռեւս կա որոշակի ռազմական եւ տնտեսական հավսարակշռություն տարածաշրջանի երկրների միջեւ, ինչպես նաեւ հիմնական խաղացողների` համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների անկարողությունը սեփական քաղաքականություն վարելու հարցում` առանց գործընկերներին հետեւելու: Շնորհիվ այս գործոնների, ինչպես նաեւ պահպանվող իներցիոն կայունության, տարածաշրջանում դեռ խաղաղություն է: Ցավոք, այդպիսի «անկայուն» իրադրությունը չի կարող հավերժ լինել: Առավել եւս, որ այն շատերին այլեւս ձեռնտու չէ: Օրինակ, ներկա կայունությունը եւ «ստատուս-քվո»-ի պահպանումը ձեռնտու չեն Վրաստանին, Ադրբեջանին, ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը: Եւ հակառակը, դրա պահպանման մեջ շահագրգռված են Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, տարածաշրջանի չճանաչված պետությունները: Տարածաշրջանի «հալեցման» մեջ հետաքրքրված ուժերը բավականին ազդեցիկ են, իսկ նրանց գործողությունները, ինչպես կարելի է նկատել, ավելի ու ավելի համառ են դառնում: Սխալ կլիներ կարծել, որ կարելի է «հալեցնել» հակամարտությունները եւ պահպանել տարածաշրջանի կայունությունը: Ղարաբաղյան հակամարտության «հալեցումն» անխուսափելի է, ինչպիսին էլ լինի դրա ավարտը, եւ դա կսաստկացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները, վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների «հալեցումը» ոչ միայն սպառնում է ռուս-վրացական հարաբերությունների հետագա վատթարացմամբ, այլեւ ռիկոշետով կդիպչի տարածաշրջանի այլ երկրներին: Այդպիսով, տարածաշրջանի «հալեցումը» վտանգավոր է, անցանկալի, սակայն լրիվ հավանական, եւ դրան պետք է պատրաստվել: Ավելին, ինչպես ինձ է թվում, մեր ցանկություններից եւ մեր ջանքերից անկախ, ինչ-որ մի պահի այդ «հալեցումը» անխուսափելի կդառնա:

Ըստ Ձեզ, որքանո՞վ են նորեգործուն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները, եթե հաշվի առնենք, որ գլխավոր հարցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության գոտու հարցերի վերաբերյալ կողմերն ի վիճակի չեն փոխզիջման գալ:

Ցանկացած հանդիպումներն ու բանակցություններն արդեն բարիք են, նույնիսկ եթե դրանք որեւէ այլ դրական արդյունքներ չեն բերում: Ավելի վատ է, երբ կողմերը ցանկություն եւ հնարավորություն չունեն հանդիպելու եւ բանակցություններ վարելու, ինչպես, օրինակ, Ռուսաստանի եւ Վրաստանի դեպքում է: Երեւան-Բաքու երկխոսության ներուժը սպառված չէ, ավելի ճիշտ, այն դեռ նույնիսկ չի էլ պահանջվել: Պետությունների ղեկավարների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումների անցկացումը դրական երեւույթ է, իսկ պետությունների ղեկավարներից այսօր որեւէ փոխզիջման սպասելը կլիներ ոչնչով չհիմնավորված պրոժեկտյորություն: Կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնական խնդիրը երկու երկրների ժողովուրդների եւ հասարակությունների մակարդակով երկուստեք անջատումն է, որը գրգռվում է այդ հարաբերությունների պատմությամբ, ինչպես նաեւ կաղապարված մտածողությամբ քաղաքական գործիչների կողմից: Միեւնույն ժամանակ, դուք հարեւաններ եք, եւ միշտ կմնաք հարեւաններ:

Այդուհանդերձ, հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղապահ գործընթացի խնդիրը, առաջին հերթին, հասարակությունների, ժողովուրդների միջեւ երկխոսության կարգավորումն է: «Այդ դեպքում, այնքան կարեւոր չի լինի, կկարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը երեք տարի հետո, թե երեսուն տարի անց: Եւ թող մինչեւ այդ «X պահը» պահպանվի «անվտանգության գոտին»` փաստացի «ռազմաճակատը». կհասնի մի ժամանակ, որ դրանց պահպանումը կդադարի անհրաժեշտ լինել: Հնարավոր է, այսօր դա ֆանտաստիկա է թվում, բայց այդ հակամարտության կարգավորման այլ ուղի ես չեմ տեսնում: Այդ պատճառով չեմ կարծում, որ երկու երկրների ղեկավարներն այսօր պետք է իրենց հանդիպումները նվիրեն ընհանուր փոխզիջման որոնմանը: Դա այնքան էլ հնարվոր չէ: Թող ավելի լավ է նրանք փորձեն բարելավել հայ-ադրբեջանական հարբերությունների ընդհանուր կլիման: Օրինակ, տրանսպորտային հաղոդրակցության բացումը պետք է նախորդի հակամարտության կարգավորմանը:

Մշտապես ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, եւ դա ճիշտ է: Սակայն ինչ-որ կերպ այն պետք է լուծվի: Թե կարելի՞ է թողնել ինչպես կա:

Ինչպես արդեն ասել եմ, հազիվ թե ընդմիշտ հաջողվի պահպանել ստատուս-կվոն` չափազանց ազդեցիկ են այն խախտելում շահագրգռված ուժերը: Ադրբեջանն էլ արագ կուտակում է ֆինանսական, տնտեսական, ռազմական եւ ժողովրդագրական ռեսուրսներ եւ Հայաստանը չի կարող անտեսել դա: Ուստի եւ կգա մի պահ, երբ հարկավոր կլինի լուրջ ընտրություն կատարել պատերազմի եւ փոխզիջման միջեւ: Դեռեւս կողմերից ոչ մեկը պատրաստ չէ նման ընտրություն անել, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը պատրաստ չեն ոչ պատերազմի, ոչ էլ փոխզիջման:

Լեռնային Ղարաբաղը, այլ չճանաչված պետությունների համեմատ, շահավետ իրավիճակում է գտնվում. այն ունի «անվտանգության գոտի» կամ «օկուպացված տարածքներ»: Հետագայում, կողմերի բարի կամքի դրսեւորման դեպքում, կարող է խոսք գնալ «խաղաղություն եւ կարգավիճակ տարածքների փոխարեն» բանաձեւի մասին, այսինքն անկախ Լեռնային Ղարաբաղի նոր սահմանների երկկողմանի որոշումը` հիմնված փոխզիջման վրա: Ես հոյակապ հասկանում եմ, որ Լաչինի եւ Քելբաջարի հարցում Ստեփանակերտը փոխզիջման չի գնա, բայց ուրիշ շրջաններ եւս կան, որոնց ազատագրումն այնքան էլ բարդ չէ: Գաղթականների հարցում համաշխարհային պրակտիկայում հայտնի մոտեցումներ կան` կապված բնակչության փոխանակման, տարածքների փոխանակման, նյութական փոխհատուցման հետ: Գաղթականների ամբողջական վերադարձ ժամանակակից պատմությունը չգիտի: Այդ հարցում պետք է այսօրվա իրականությունից ելնել, եւ «չդիմել» նախնիների գերեզմաններին: Բարի կամքի առկայության եւ միջնորդների, հովանավոր-երկրների, միջազգային կազմակերպությունների աջակցության դեպքում արդեն մոտակա տարիներին կարելի է բավականին լուրջ առաջխաղացում ունենալ հակամարտության հետեւանքների հաղթահարման գործում: Դա իհարկե չի նշանակում, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է կարգավորվել 2006 թվականին կամ, օրինակ, 2007 թվականին: Պետք է հասկանալ, որ ամեն դեպքում գործընթացն ավելի երկար կլինի: Բանակցությունները միշտ ավելի երկար ժամանակ են պահանջում, քան պատերազմը:

Կողմերը պետք է դադարեն պատմությանը դիմելուց, յուրաքանչյուր կողմն իր փաստարկներն ունի եւ որպեսզի ճշտենք` ով է նրանցից ճիշտ, պետք է ոչ միայն պատմաբան լինել, այլեւ տարածաշրջանի հարցով անաչառ մասնագետ լինել: Դեռեւս այդ ամենը հիշեցնում է երկու խուլերի երկխոսություն, որը, ըստ էության, արդեն ոչ ոքի համար հետաքրքիր չէ: Ոչ ոք ոչ Արեւմուտքում, ոչ էլ Ռուսաստանում, չի պատրաստվում խորանալ այդ փաստարկների բնույթի մեջ, թեկուզ այն պատճառով, որ մեզ համար պատմությամբ ամրագրված էթնիկ իրավունքը տարածքի նկատմամբ, չի հանդիսանում ոչ բացարձակ, ոչ էլ անհրաժեշտ: Ելնելով հողի նկատամամբ էթնիկ իրավունքի տրամաբանությունից, Ռուսաստանը պետք է Ուկրաինայից պահանջի Ղրիմը, իսկ Արեւլյան Պրուսիան պետք է տա Գերմանիային: Նույն խնդիրն է նաեւ մյուս եվրոպական երկրների դեպքում, ԱՄՆ-ի մասին էլ չխոսենք, այդ պատճառով այստեղ ձեր տրամաբանությունը եւ ձեր փաստարկները դժվար թե ինչ-որ մեկը գնահատի: Նմանատիպ իրավիճակ է վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների դեպքում, այնտեղ եւս պատմական գործոնը հակամարտության կողմերից բացի, ոչ մեկին չի հուզում:

Որքանո՞վ են լուրջ Ռուսաստանի սպառնալիքները Վրաստանի հասցեին: Կարելի՞ է ենթադրել, որ ՌԴ-ի «նյարդայնությունը» գալիս է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունից: Կարո՞ղ է արդյոք այդ երկիրն դառնալ Դաշինքի իսկական անդամ:

Վրաստանի հարցում Ռուսաստանը երկու հասկանալի նպատակ ունի: Ես չեմ խոսում, ցավոք, Վրաստանին Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրվածություն ունեցող պետություն տեսնելու լրիվ ֆանտաստիկ երազանքի մասին: Ռուսաստանը պնդում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում խաղաղապահ գործողության իրականացման այսօրվա ձեւաչափի պահպանումը` չընդունելով խաղաղ գործընթացի միջազգայնացման ցանկացած փորձ: Այդ միջազգայնացումը մեր կողմից հասկացվում է` որպես Ռուսաստանի դուրս մղում տարածաշրջանից: Խոսքը գնում է Վրաստանի հովանավորների հաշվին խաղաղպահ գործողության միջազգայնացման մասին, որոնք մինչեւ այսօր որեւէ տարածաշրջանում Ռուաստանի շահերին ըմբռնումով մոտենալու ցանկություն չեն հայտնել: Ռուսաստանը պնդում է, որպեսզի աբխազական կամ հարավ-օսական խնդրի ցանկացած կարգավորում, առաջին հերթին, համապաստախանի ոչ թե Մոսկվայի կամ Թբիլիսիի ցանկություններին, այլ այդ չճանաչված պետություններում բնակվող մարդկանց հույսերին եւ շահերին:

Ռուս-վրացական հարաբերությունների հաջորդ գրգռիչը Վրաստանի ձգտումն է մտնել ՆԱՏՕ: Մենք ՆԱՏՕ-ն թշնամի կազմակերպություն չենք համարում, սակայն, հակառուսական տրամադրվածություն ունեցող Լատվիայի, Էստոնիայի, որոշակի չափով, Լիտվայի եւ Լեհաստանի դաշինք մտնելուց հետո, ՆԱՏՕ-ում ուժեղացել է հակառուսական վեկտորը: Ակնհայտ է, որ հակառուսական տրամադրվածություն ունեցող Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի կուժեղացնի այդ վեկտորը: Մենք չենք գտնում, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կանխորոշված է: Այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան են Դաշինքի հետագա ընդլայնումը ժամանակավրեպ են համարում: Բացի այդ, Վրաստանը չի համապաստախանում եւ առաջիկայում չի համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ես էլ չեմ խոսում Վրաստանի տարածքում առկա չկարգավորված հակամարտությունների մասին: Այժմ խոսքը գնում է միայն Թբիլիսիի ընդգրկման մասին ID (ինտենսիվ երկխոսություն) ծրագրում: Դա որեւէ պարտավորություններ չի դնում Դաշինքի վրա, եւ չի կանխորոշում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եւ այդ պատճառով չի կարող որեւէ դժգոհություն առաջացնել Ռուսաստանի մոտ: Յուրաքանչյուր երկրի գործն է` ում հետ եւ ինչպես համագործակցել ռազմական բնագավառում: Միեւնույն ժամանակ, եթե Դաշինք մտնելու Վրաստանի հրավերը հնարավոր դառնա, ապա Ռուսաստանը կարող է ցանկացած քայլի դիմել դա թույլ չտալու նպատակով: Ինչ-որ մեկը Թբիլիսիում, Վաշինգթոնում կամ Բրյուսելում կարող է պատրանք ունենալ, որ Ռուսատսանը «ուտելով» ՆԱՏՕ-ի ընդլայնումը Բալթյան երկրների հաշվին, հանգիստ «կուլ կտա» Վրաստանի մուտքը դաշինք: Ենթադրում եմ, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին թույլ չտալու համար Ռուսաստանը կարող է գնալ, օրինակ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչման: Փաստորեն, Վրաստանն երկընտրանքի առջեւ է կանգնեցվելու. անկախություն տրամադրել անջատված ինքնիշխանություններին եւ համարձակորեն մտնել ՆԱՏՕ, կամ մնալ Ռուսաստանի դեմ փաստացի պատերազմի մեջ եւ մոռանալ ՆԱՏՕ-ի մասին առաջիկա հեռանկարում: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ում չեն ընդունի Վրաստանին, որն իր հյուսիսային հարեւանի հետ պատերազմի մեջ է գտնվում: Թբիլսին կհայտնվի իր կողմից պատրսատված թակարդում:

Այժմ տարածաշրջանում գլխավոր թեմաներից մեկը Թուրքիայի հետ բանակցություններն են ԵՄ-ին անդամակցելու շուրջ: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրական Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը:

Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը տեսանելի հեռանկարում անիրական է: Եվրամիությունը խեղդվում է ընդլայնումից, այն չի կարողանում մարսել արդեն ընդունված անդամներին: Ոչ մի կազմակերպություն չի կարող զարգանալ անվերջ: Բացի այդ, Եվրամիության ընլայնումը խոշոր իսլամական պետության, տարածաշրջանային առաջնորդի հաշվին, չափազանց շատ կփոխի ԵՄ նկարագիրն ու գաղափարախոսությունը: Միեւնույն ժամանակ, մերժումը Թուրքիային ԵՄ ընդունելու հարցում կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Եվրամիությունը սեփական թակարդում է հայտնվեց, երբ շատ երկար պահեց Թուրքիային կարճ վզափոկով` շարունակելով անորոշ խոստումներ տալ: Թուրքական հասարակությունում, երկրի քաղաքական եւ մտավոր էլիտայում հետաքրքիր գործընթացներ են զարգանում: Առաջին հերթին, աճում է հիասթափությունը Եվրոպայից, Բրյուսելի երկերեսանի քաղաքականությամբ պայմանավորված դժգոհությունն ու վդովմունքը: Երկրորդ հերթին, Թուրքիան ավելի եւ ավելի շատ է սկսել սեփական քաղաքականություն վարել` ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե եվրոպական կամ եվրաատլանտյան համերաշխությունից: Ինչ-որ մի պահ կհասնի, երբ վրդովմունքը թուրքական հասարակությունում կհաղթի, երկրի էլիտան կհասկանա, որ նրանց պարզապես հիմարացնում են` շարունակելով համարել երկրորդ կարգի մարդիկ, եւ Թուրքիան ինքը երես կթեքի Եվրամիությունից: Այդ սցենարում շրջապատող երկրների համար իրենց վտանգները գոյություն ունեն, սակայն կան եւ նոր հնարավորություններ: Միշտ ավելի պարզ է գործ ունենալ ինքնիշխան երկրի, քան դրածոյի հետ:
---