ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄՈԼԴՈՎԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ 4 ապրիլի 2003 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ամենահավանական թեկնածուներն են Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը ապագայում միանալու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, նման կարծիք է հայտնել Ռուսաստան-Բելառուս Միության խորհրդարանական ժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովը` հանդես գալով Մոսկվայում` Միութենական պետության Սահմանադրական ակտի նախագծին նվիրված ասուլիսում: Նրա խոսքերով` այդ փաստաթղթի հիման վրա տեղի կունենա այլ երկրների միավորումը Ռուսաստան-Բելառուս Միությանը: Գ. Սելեզնյովը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստան- Բելառուս Միության Խորհրդարանական ժողովի յուրաքանչյուր խոշոր միջոցառմանը ժամանում են Ուկրաինայի եւ Մոլդովայի պատգամավորները: «Սակայն առաջին իսկ օրից մեզ հետ ավելի ակտիվ աշխատում են հայ խորհրդարանականները»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |