ԼԻՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - 2005թ. ապրիլին Ֆրանսիաի Լիոն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Մարտի 15-ին Լիոնի քաղաքապետարանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված հուշարձանի հիմնադրմանը, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող տասնյակ հուշարձանների գոյությունը Ֆրանսիայում, կարեւոր գործոն է մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտողականության դեմ պայքարում», - նշել է ՀՀ դեսպանը արարղության ժամանակ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---