ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԲԱԹՈՒՄԻՆ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

PanARMENIAN.Net - Թբիլիսիի եւ Աջարական ինքնավարության միջեւ հարաբերությունների ծայրահեղ սրումը մտահոգություն է առաջացնում Վրաստանի հայկական համայնքի մոտ` Աջարիայում բնակվող իրենց հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է«Ա-Ինֆո» գործակալությունը, ասվում է հայաբնակ Սամցխե-Ջավախքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդի հայտարարության մեջ: «Մեր առանձնահատուկ մտահոգությունն է առաջացնում Աջարիայում բնակվող հայերի ճակատագիրը: Մի կողմից նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Մյուս կողմից չի բացառվում, որ սեփական ընտանիքի անվտանգությունը ապահովելու նպատակով, նրանք ստիպված կլինեն մասնակցել հնարավոր ռազմական գործողություններին որպես աշխարհազորայիններ, որի համար նրանց չենք կարող մեղադրել»,- ասվում է հայտարարության մեջ: Հայկական կազմակերպությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել երկրի տարածքային ամբողջականությանը եւ Վրաստանի կայունությանը սպառնող վտանգի վերաբերյալ եւ կոչ են արել Թբիլիսիին եւ Բաթումին բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ միջոցներով:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---