2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿՓԱԿՎԻ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) վարչության որոշմամբ 2005թ. հունիսն կփակվի Կիպրոսում գործող Մելքոնյան հայ վարժարանը: Տվյալ որոշման համար հիմք է ծառայել ՀԲԸՄ-ի այն համոզմունքը, որ այդ կրթական հաստատությունը չի արդարացնում իր հիմնական առաքելությունը` զարգացնել աշակերտների գիտելիքները եւ ծանոթացնել բարոյական արժեքներին: 1926 թվականին բացված հաստատությունը նախնական շրջանում իրագործել է մարդասիրական առաքելություն` ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանության պատճառով հայտնված որբ հայ երեխաներին: Փակվող վարժարանի փոխարեն ՀԲԸՄ-ն նախատեսում է Կիպրոսի հայ երեխաների համար պահել միջանակարգ դպրոց, ինչպես նաեւ Հայաստանում հիմնադրել Մելքոնյան երիտասարդական համալիր, որը հնարավորություն կընձեռի հայկական սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչներին այցելել պատմական հայրենիք:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---