ԱՊՐԻԼԻՆ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 89-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 89-րդ տարեդարձին նվիրված արարողություն: Իսկ ապրիլի 18-20-ը Վաշինգտոնում կանցկացվի Հայոց ցեղասպանության տարեդարձին նվիրված համաժողով` Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ եկեղեցու Արեւմտյան եւ Արեւելյան թեմերի մասնակցությամբ: Ինչպես հաղորդեցին ԱՄՆ Հայկական վեհաժողովում, համաժողովին հրավիրվել են մի շարք սենատորներ, որոնք աջակցում են հայամետ նախաձեռնություններին ԱՄՆ-ի օրենսդրական մարմնում: Վաշինգթոնի եկեղեցիներից մեկում անցկացվելու է հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին մասնակցելու են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ամերիկյան հոգեւորականներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---