ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԸ ԹՈՆԻ ԲԼԵՐԻՆ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոտի Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջերս արված հայտարարությունը վիրավորում է ավելի քան մեկ միլիոն հայերի հիշատակը, որոնք սպանվել են անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում զանգվածային ջարդերի ընթացքում: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին ուղղված Եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների համատեղ նամակում: Հիշեցնենք, որ Թ.Էբբոթ-Ուոտի Երեւանում հունվարի 20-ին լրագրողներին հայտարարել էր, որ վկայությունները, որոնք թույլ կտային 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն համարել` համաձայն 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի, բավականաչափ միանշանակ չեն, եւ պատմաբանների եւ իրավաբանների վեճերը այդ առնչությամբ դեռեւս շարունակվում են: Ինչպես հաղորդել են Եվրոպայի հայերի համագումարում, դիմումում նաեւ նշվում է, որ Էբբոթ-Ուոտի արտահայտությունները չեն համապատասխանում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում արված Միացյալ թագավորության հայտարարությանը, որտեղ քննադատվել է մարդկության դեմ այդ հանցագործությունը: Իրենց դիմումի մեջ Եվրոպայի հայերը խնդրել են, որ դեսպանը հրապարակայնորեն ներողություն խնդրի ամբողջ աշխարհի հայերից, որոնք դեռեւս սգում են ցեղասպանության զոհ դարձած իրենց հարազատների եւ մերձավորների համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---