ՍՏԱՄԲՈՒԼԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՀԱՅԱՄԵՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ30 մարտի 2004 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայաբնակ շատ շրջաններում հաղթել են հայանպաստ դիրքորոշում ունեցող թեկնածուներ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» հայկական թերթը, Ստամբուլի երեք հայաշատ թաղամասերում հաղթել են «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությանն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնց թիմում կան հայեր եւ որոնք աջակցում են հայերին: Աղբյուրի համաձայն` առաջին անգամ է, որ Ստամբուլի երեք թաղամասերում հայ օգնականներ ունեցող թեկնածուներ են հաղթել: Նրանց շարքում են Շիշլիի շրջանի վարչակազմի ղեկավարը` առաջինը պաշտոնյաների մեջ, որն իրեն հայ օգնական վերցրեց` Վազգեն Բարընին: Կղզիների շրջանի նորընտիր թաղապետի օգնականը եւս հայ է` Հերման Բալյանը, որը փոխթաղապետ է նշանակվելու: Եւս մեկ հայազգի ներկայացուցիչ է նշանակվելու Բաքըրգյուղի շրջանի ղեկավարի օգնականի պաշտոնում` Ժակլին Քյոսեն: «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի կարծիքով` դա թույլ կտա լուծել ստամբուլահայերի խնդիրները:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |