ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱԿԱԶԴԵԼ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի համար անընդունելի է Ուրուգվայի սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին հայտարարել է Արգենտինայում Թուրքիայի դեսպան Շյուքրու Թուֆանը` հայտնելով, որ Ուրուգվայի ԱԳՆ-ն արդեն տեղեկացված է այդ մասին: Հիշեցնենք, որ վերջերս Ուրուգվայի սենատում ընդունվել էր մի բանաձեւ, որի համաձայն` ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես նշում է թուրքական «Զաման» թերթը, սենատի այդ որոշումը կապված է հոկտեմբերին Ուրուգվայում կայանալիք նախագահական ընտրությունների եւ համապատսխանորեն` տեղի ազդեցիկ հայ համայնքի ջանքերի ակտիվացման հետ: Միեւնույն ժամանակ, աղբյուրի համաձայն, Թուրքիան, ըստ էության, չունի որեւէ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ Ուրուգվայի հետ եւ երկու երկրների փոխհարաբերությունները զուտ ձեւական բնույթ են կրում: Երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում չկա նույնիսկ Թուրքիայի դեսպանատուն: Դա, թերթի կարծիքով, դժվարացնում է որոշման դեմ Անկարայի հակաքայլերի ձեռնարկումը: Արգենտինայում Թուրքիայի դեսպանը փորձում է միջոցներ ձեռնարկել որոշումն ուժի մեջ մտնելու դեմ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---