ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄՈՆՏԱՆԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր ամերիկյան Մոնտանա նահանգը ճանաչեց հայոց ցեղասպանությունը` հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործության զոհերին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակին ուղղված նամակում Մոնտանայի նահանգապետ Ջուդի Մարցը նշել է, որ ուրախ է սատարել Ամերիկայի հայերի ջանքերին` «ուղղված 1915-1923թթ. մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների` Օսմանյան Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը»: Այսպիսով, Մոնտանան ամերիկյան նահանգների շարքում դարձավ 32-րդը, որոնք օրենսդրորեն կամ նահանգապետի հայտարարությամբ ճանաչել են հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---