ԳԼԵՆԴԵԼԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ (ԱՄՆ) ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՆԳՍՏՅԱՆ` ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Գլենդել քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ հունվարի 6-ը տեղի դպրոցներում հայտարարվել է հանգստյան օր` Հայ եկեղեցու օրվա կապակցությամբ: Նման որոշում են ընդունել օրերս քաղաքային իշխանությունները, հաշվի առնելով, որ հայ երեխաները հունվարի 6-ին չեն հաճախում դպրոց, քանի որ այդ օրը ավանդորեն տոնվում է հայկական Սուրբ ծնունդը: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ

որոշումից դպրոցները ֆինանսապես չեն տուժում եւ բացի դրանից հարգվում Է հայերի պահանջը: Այժմ ապրիլի 24-ի հերթն է, երբ ամբողջ աշխարհի հայերը, այդ թվում նաեւ ԱՄՆ, սգում են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհված իրենց հայրենակիցների մահը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---