ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԲՌՆԿՎԵԼ ՄԻԼԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ՀԱՅ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում սկանդալ է բռնկվել նախկին հայկական պատմական տեղանուններով տուրիստական քարտեզի շուրջ, որը վերջերս լույս է տեսել իտալական Միլան քաղաքում տեղակայված թուրքական ավիաընկերություններից մեկի ներկայացուցչության կողմից: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ քարտեզում Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջանները նշված էին որպես «Հայաստան», իսկ հարավ-արեւելյանը` որպես «Քրդստան»: Աղբյուրի համաձայն` քարտեզում օգտագործված են եղել նաեւ պատմական հայկական տեղանունները: Ինչպես հետագայում հայտարարել է թուրքական օդային ընկերությունը, նման քարտեզը տպագրվել է իրենց աշխատակիցների անուշադրության հետեւանքով, որոնք այն վերցրել էին Ինտերնետից: Մինչդեռ, խորհրդարանում հարցը բարձրացրած թուրք պատգամավոր Էմին Շիրինը հարցում է արել Թուրքիայի վարչապետ Էրդողանին` տվյալ հարցի շուրջ վարչական կամ իրավական հետաքննության առկայության մասին: Նա պահանջել է, որ ընկերության աշխատակիցների հանդեպ կիրառվեն պատժամիջոցներ, ընդ որում ոչ միայն վարչական բնույթի:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---